Ինչ պայքար է առաջարկում Պուտինը Իսլամական պետության դեմ

PutinԿատարում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Պարսից ծոցի երկրներից նրանց գործընկերների միջև կայացած բանակցությունների ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը պատմել է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի պլանի մասին, գրում է Коммерсантъ-ը։

Ռուսական կողմն առաջարկում է ընդլայնված կոալիցիա ստեղծել, որին կմասնակցեն Սիրիայի և Իրաքի, տարածաշրջանի այլ երկրների բանակների զինծառայողները և քրդերը, նշել է Լավրովը։

«Մոսկվան կարծում է, որ միայն օդից հարվածները (ԻՊ-ի դիրքերին- Tert.am) բավարար չեն, անհրաժեշտ է համախոհների կոալիցիա ձևավորել, այդ թվում՝ նրանցից, ովքեր ցամաքում զենքով պայքարում են ահաբեկչական սպառնալիքի դեմ։ Իսկ դա ներառում է սիրիական և իրաքյան բանակները և քրդերին»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ հենց դա է ՌԴ նախագահի նախաձեռնությունը։

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն նոր ռազմավարություն է ընդունել Սիրիայի հանդեպ, համաձայն որի «չափավոր ընդդիմության» համար ցանկացած սպառնալիք կարող է պատճառ հանդիսանալ Վաշինգտոնի զինված միջամտության համար։

Դիտվել է 118 անգամ
 


Այս թեմայով