Home » Real Politik » Ինչ չեն կարողանում կիսել նրանք. ում կաջակցի Սերժ Սարգսյանը

Ինչ չեն կարողանում կիսել նրանք. ում կաջակցի Սերժ Սարգսյանը

Ինքս-եմ-լինելու-իմ-քննադատը.-Արգամ-ԱբրահամյանԱԺ ընտրությունների հետ զուգահեռ մոտենում է նաև Երևանի ավագանու ընտրությունները: Չնայած դեռևս պարզ չէ, թե ինչպես է ընտրվելու Երևանի քաղաքապետը, սակայն մի բան հստակ է` քաղաքապետ դառնալ ցանկացողները արդեն իսկ պատրաստվում են գալիք ընտրություններին:

Առաջինն իհարկե գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Նա կարծում է, որ լավ է աշխատել և պետք է շարունակի ղեկավարել քաղաքը:  Սակայն պետք է նկատել, որ հավանական թեկնածուների մեջ Տարոն Մարգարյանը ամենախոցելին է, քանի որ քաղաքում առկա խնդիրները այնքան էլ հավատ չեն ներշնչում, որ Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետն է: Նրան քաղաքացիները պատկերացնում են, որպես «ծաղիկ տնկող» քաղաքապետ, իսկ նա «ծաղիկ տնկել» կարող է անգամ առանց քաղաքապետի պաշտոնի, այնպես որ Տարոն Մարգարյանը հանգիստ կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

Հաջորդ ամենահավանական քաղաքապետի թեկնածուն Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Նա տիրապետում է հսկայական ռեսուրսների և լայն կապեր  ունի քաղաքի կրիմինալ աշխարհի հետ: Գագիկ Բեգլարյանը նաև կարճ ժամանակ ղեկավարել է քաղաքը, սակայն հեռացվել է իր պաշտոնից նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ: Նախարարը կարծում է, որ իր հետ անարդար են վարվել և կրկին ցանկանում է զբաղեցնել իր նախկին «յուղոտ» պաշտոնը: Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ դառնալուն կարող են խանգարել հենց իշխանությունները, քանի որ այդ կերպ մեծ ռեսուրսներ կկենտրոնացվեն ինքնահավան նախարարի ձեռքում և գուցե մի օր էլ նա որոշի սեփական խաղը խաղալ:

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն քաղաքապետ է ցանկանում դառնալ նաև Արտաշատի գործող քաղաքապետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը: Չնայած այն հանգամանքին, որ վարչապետը լրագրողների հետ զրույցում հերքել է լուրը, մենք կարծում ենք որ Արգամ Աբրահամյանը ունի ցանկություն և հնարավորություն քաղաքապետ դառնալու:

Հաջորդը հավակնորդը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանն է: Օրերս նրա կողմից հիմնվել է նաև «Սեդրակյան» հիմնադրամը և ըստ իր հավաստիացումների փորձելու է օգնել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների կրթօջախներին: Մամուլում հրապարակված լուրերի համաձայն Մհեր Սեդրակյանը ցանկանում է  իր որդուն դարձնել ոչ թե քաղաքապետ, այլ ԱԺ պատգամավոր: Պետք է նկատել, որ Սեդրակյանը իր որդուն առանց մեծ ջանքերի կարող է դարձնել պատգամավոր, իսկ հիմնադրամ ստեղծելը և բարեգործությամբ զբաղվելը հուշում է, որ Մհեր Սեդրակյանը իր որդու հարցում, այլ պլաններ ունի:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ այս չորս գործիչներն էլ ՀՀԿ ներկայացուցիչներ են և թե ում կհաջողվի ստանալ հարազատ կուսակցության աջակցությունը ցույց կտա ժամանակը: Այս դեպքում շատ կարևոր է նաև, թե ում կընտրի նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է 339 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy