Home » Real Politik » Ինչ-որ մի տաղանդավոր երեխա, անթիկունք, անմեջք, կարող է հայտնվել հեռուստատեսությունո՞ւմ

Ինչ-որ մի տաղանդավոր երեխա, անթիկունք, անմեջք, կարող է հայտնվել հեռուստատեսությունո՞ւմ

Hanrain_herustatesutyunՀանրային հեռուստաընկերությունը կատարում է ոչ թե հանրության պատվերը, այլ՝ իշխանության: Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ.-ի տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Հանրային հեռուստաընկերությունը չի արտացոլում իրականությունը, նշանակում է, որ ինչ-որ բանից վախենում է կամ անտաղանդության արդյունք է: Երբ խոսում ենք ներքին խնդիրների մասին, իշխանությանը ձեռնտու չէ լսել, որ կա 30-ից 40 տոկոս աղքատություն, հասկանալի է դառնում, որ ցույց չեք տալիս: Բայց երբ գնում եմ ադրբեջանցու հետ պայքարի, լրջագույն դիվանագիտական պայքարի, ինչո՞ւ է դա շրջանցվում, անգամ տեսախցիկի ռակուրսը չի պտտվում Հայաստանի շահը սպասարկող պատգամավորի կողմը»,- շեշտեց Ուրիխանյանը՝ ասելով, որ ինֆորմացիոն շրջափակումը Խորհրդային միությանն էր բնորոշ, որովհետև այսօր գոյություն ունի համացանց:

Ուրիխանյանի խոսքով՝ քաղաքական ծրագրերը ոչ այնքան մեծ առաջընթաց են գրանցել, ինչպես հավաստիացնում են մյուս պատգամավորները: «Դուք ուզում եք ասել, որ ինչ-որ մի տաղանդավոր երեխա, անթիկունք, անմեջք, կարող է հայտնվել հեռուստատեսությունո՞ւմ: Փող չունեցող փառահեղ վոկալիստ ինչո՞ւ չի կարող մտնել այդ դաշտ: Բոլորը նույն դեմքերն են, մյուսները ոչ մի կերպ չեն կարողանում տեղ գտնել: Ինչո՞ւ»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ արգելված պտուղն ավելի քաղցր է և ուշադրության կենտրոնում են հայտնվում նրանք, ովքեր բլոկադայի են ենթարկվում:

Դիտվել է 173 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy