Ինչ-որ մարդիկ փորձում են «Գրանդ Քենդի» ընկերությունը «խլե՞լ» սեփականատերերից

product_5850890841_1«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ «Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում: Ըստ այդ լուրերի՝ ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների եւ վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաեւ ավտոմեքենա վարել: Աշխատակիցները բողոքում են նաեւ աշխատավարձերի կրճատման դեմ: Ըստ լուրերի՝ նախկինում 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը ներկայումս վարձատրվում է 70 հազար դրամով: Մյուս կողմից կրկին սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ինչ-որ մարդիկ փորձում են ընկերությունը «խլել» սեփականատերերից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 150 անգամ
 


Այս թեմայով