Home » Real Politik » Ինչ որոշում է Մոսկվայից բերել Սերժ Սարգսյանը

Ինչ որոշում է Մոսկվայից բերել Սերժ Սարգսյանը

putinԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ավարատից հետո տարածված հաղորդագրությունը արարողակարգային է և դժվար է ասել, թե  քննարկված հարցերի վերաբերյալ ինչ որոշումներ են կայացվել:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հասկանալի է դառնում, որ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը: ՀՀ նախագահը խոսել է այն մասին, որ Հայաստանը ստիպված է պատասխանել Ադրբեջանի սանձարձակ պահվածքին.«Վլադիմիր Վլադիմիրի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»,-ասվում է Սերժ Սարգսյանի խոսքում։

Այն որ Ադրբեջանի նման սանձարձակ պահվածքը նաև Ռուսաստանի միջամտության արդյունք է՝ դա միանշանակ է և այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչպես է Սերժ Սարգսյանի հարցադրմանը պատասխանել Վլադիմիր Պուտինը և որ ամենակարևորն է,  ինչ է առաջարկել անել, այս իրավիճակում: Պուտինն արդյոք առաջարկել է հանձնել Ղարաբաղը, ինչպես ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, թե որպես ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր ելք է առաջարկել, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից և ինչպես զսպել Ադրբեջանի սանձարձակ պահվածքը, որի հետևանքով հայ զինվորականներ են սպանվում և ահաբեկվում խաղաղ բնակչությունը:  Պուտին-Սարգսյան հանդիպման արդյունքների և Սերժ Սարգսյանի Հայաստան բերած որոշումների մասին կարելի է պատկերացում կազմել այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից: Եվ հասկանալի կլինի, թե ՌԴ-ն ինչ որոշում է կայացրել և ինչ որոշում է իր հետ Հայաստան բերել Սերժ Սարգսյանը:

Դիտվել է 1,695 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy