Ինչ նոր թալան-հարկ է մտածել նախագահը

collageՄի անխիղճ ու անսիրտ նախագահ ա լինում։ Սա իր ժողովրդիցը ամեն տեսակ հարկ ա հավաքում, ամա արի տես, որ ինչքան ավել ա հավաքում էնքան ավել ա փողերը դես ու դեն անում ։ Երկրի բյուջեն դատարկվում ա։ Սա կանչում ա երկրի օրենսդիրներին.

— Երկրի բյուջեն դար ու դատարկ ա։ Դե հիմի ո՞նց եք էշը ցեխիցը հանում։ Մի հնար գտեք,— ասում ա նախագահը։— Էկեք մի նոր հարկ դնենք։

— Լավ, դրեցինք, բա հարկի անունը ի՞նչ դնենք, որ հարկը կարենանք հավաքենք։

Կուսակցական խորհուրդ են կանչում։ նախագահը նստում ա թախտին, թիկնապահները կանգնում են թ նախագահական թախտի աջ ու ձախ կողմը.

— Դե, սկսեք կուսակցական խորհուրդը, թե նոր հարկահավաքության միջոցը չգտանք, հրես թիկնապահները պատրաստ սպասում են, բոլորիդ գլխները կթռցնեմ։

Խոսքը վեր ա ունում ամենահասակով ու ամենափորձված կուսակցականը.

— նախագահն ապրած կենա,— սկսում ա նա իր ճառը… նախագահը նրա խոսքը կտրում ա.

— Քու տունը չքանդվի,— ասում ա,— ես էլ ո՞նց «ապրած» կենամ, որ բյուջեն դար ու դատարկ ա, դուք էլ մի խելքը գլխին բան չասեցիք, թե էս էշը ո՞նց ենք ցեխիցը հանում։

— Դե հենց իմ ուզածն էլ էն ա, որ իմ նախագահը ապրած կենա,— ասեց ամենափորձված կուսակցականը,— դրա համար ա, որ խնդրում եմ իրավունք տաս խոսքս թամամացնեմ, թե հավան կացար հու լավ, թե հու չէ՝ գլուխս կտրիլ տու։

— Կարճ կտրի,— վրա բերեց նախագահը,— երկար ճառի աչքակապություն չանես, ասելիքդ պարզ ասա, որ էշի գլուխն էլ հասկանա, պոչն էլ։

— Նախագահն ապրած կենա,— ասում ա կուսակցականը,— արի մի էս տեսակ կարճ ու, ոնց որ դու հրամայեցիր՝ էշի գլխին էլ, պոչին էլ հասկանալի հրաման գրի. ում անունը Արմեն լինի՝ հինգ ոսկի տա։ Ում կնկա անունը Աննա լինի՝ հինգ ոսկի տա։ Ում  տղա ունենա, նա էլ հինգ ոսկի տա։ Ով տաքսիստի լինի՝ նա էլ հինգ ոսկի տա։ Ով որ քաչալ ա` նա էլ։

— Ապրի մեր ամենափորձված կուսակցականը,— ձեն տվին աջից ու ձախից (չնայած, որ մի մասի անունը Արմեն էր, մի մասի կնկա անունը Աննա,մի մեծ մասն էլ տղու տեր էին),— նրա խելքը մեզ համար, ոնց որ արեգակը՝ մթնագիշերին։

— Հալբաթ որ,— ասեց նախագահը,— հալբաթ որ, երկրիս ու ժողովրդիս գլխին ես եմ բազմած, ամա հայտնի բան ա, որ իմ աջ ու ձախ ձեռներս իմ կուսակիցներն են, իմ աջ ու ձախ տեսնող աչքերս՝ իմ օրենսդիրները։ Ապրի իմ կուսակիցը, էս անգամ էլ նա տերությանս էշը ցեխի միջիցը հանեց։ Դե, մինչև հրամանը կգրվի, էկեք մեր ամենափորձված կուսակցականի պատվին մի լավ քեֆ անենք, նոր էգուցվանից թող հրամանը ուժի մեջ մտնի։

Նստում են քու հավանած քեֆն ու ուրախությունը անում, որ էս անգամ էլ իշխանության էշը ցեխիցը դուրս քաշեցին։

Էգսի օրը, հարկ հավաքողները ճամփա են ընկնում, ամենը երկրի մի կողմի վրա։ Մին էլ տեսնում են հրես մի տաքսիստ, ասում են.

— Էս քո՞ւ ավտոն ա։

Ասում ա.

— Հա։

Ասում են.

— Դու տաքսի՞ստ  ես։

Ասում ա.

— Հա, էս ա հինգ տարի ա տաքսիստ եմ։

Ասում են.

— Նախագահի հրամանն ա, ով որ տաքսիստ ա, պետք ա հինգ ոսկի հարկ տա։

Սա ղալմաղալ ա անում.

— Ես կարալ չեմ, որդիա՞ն տամ էդքանը։– Ամա որ տեղը նեղանում ա, սա կնկանը կանչում ա. —Աննա,- ասում ա,– գնա մի հինգ ոսկի բեր, տանք, սրանք ռադ լինեն՝ կորչեն։

Հարկ հավաքողը ասում ա.

— Էս ո՞վ ա։

Ասում ա.

— Իմ կնիկն ա, ո՞վ ա։

Հավաքողը թե.

— ԶԱՔՍ-ը կհաստատի՞, որ սա քու կնիկն ա։

— Ի՞նչ ես ձութի պես կպել ինձանից պոկ չես գալի, իմ կնիկն ա, բա հո քունը չի։

— Պա հո՜,— ասում ա հարկահավաքը,— նախագահի հրաման ա, ում կնկա անունը Աննա լինի, հինգ ոսկի էլ պետք ա նա տա։

Մարդը ձեն ա տալի թե

— Աննա ջան։

Կնիկը էն տեղից.

— Էս ա, Արմեն ջան, հրես կբերեմ։

Ասում են.

— Անունդ Արմեն ա՞։

Ասում ա.

— Հա։ Ասում են.

— Հինգ ոսկի էլ դրա համար տուր։

— Աննա ջան,— ասում ա կնկանը,— տասնհինգ ոսկի բեր։

— Արմեն ջան,— ասում ա կնիկը,— կացի տղին կերակրեմ բերեմ ։

Ասում են.

— Քո՞ւ տղեն ա։

Ասում ա.

— Հա,

Ասում են.

— Նախագահի հրամանն ա՝ հինգ ոսկի էլ տղիդ համար տուր։

— Հարուստ մարդ ես,— ասում են,— այ մարդ, համ տաքսիստ ես, համ անունդ Արմեն, համ կնկանդ անունը՝ Աննա, համ տղա ունես՝ էլ ի՞նչ ես ուզում։ Արմենի սիրտը քիչ ա մնում, թե տրաքի.

— Տո անհավատներ,— ասում ա,— բա դուք խիղճ ու նամուս չունե՞ք։ Դե որ եկել եք, էնա միանգամից ինձ մորթեք ու կաշիս մաշկեք տարեք, որ ձեր խազինեն հարստանա։ Թքած ձեր նամուսին,— ասում ա ու փափախը գետնովն ա տալի։

Սրանք տեսնում են, որ սա քաչալ ա, ասում են.

— Թամամ, որ բախտդ բերել ա, Արթուր, մարդն էլ միանգամից հինգ հարկ կարենա տա ։

Նստացնում են տաքսիստին իրա ավտոյի վրա, քաղաքում ման ածում, հետն էլ ձեն տալի.

— Այ ժողովուրդ, թամաշ արեք էս պատվական մարդուն, սա իրա տաքսիստ տեղովը, միանգամից հինգ հարկ ա տալի, իրա ունեցած հինգի դիմաց քսանհինգ ոսկի ա տվել խազինին։

Կնիկը նստում ա ծնկներին խփում, մազերը փետում, էրեսը ճանկռոտում, վայ տալի իր գլուխը։

— Իրեք տարի, կես կուշտ, կես քաղցած, հավաքել էի, սև փողերից իրար գցել, ոսկի շինել, թե ինչ ա մի քիչ տակն ու վրաններս կարգի գցենք, բան-ման առնենք։ Վեր կաց, այ մարդ, գնանք էս մեր երկրից։

Արմենն ու Աննան հավաքում են իրանց ելած-չելածը, դնում ավտոն ու փախչում։ Որ դուրս են գալիս քաղաքից, Աննան ասում ա.

— Արթուր, հլա մի համբերի, մի խոսք ունեմ ասելու նախագահին։

Այ թագավոր, աստվածանից եմ խնդրում, որ դու լավ օր չտեսնես քու նոր Սահմանադրությունից…

Քանի որ անիծողը հալալ կաթնակեր, չարքաշ մարդու կնիկ, մարդուն շատ սիրող ու հավատարիմ Աննան ա լինում, աստվածը տեղն ու տեղը կատարում ա նրա խնդիրքը։

Քաղաքական հեքիաթ

Դիտվել է 472 անգամ
 


Այս թեմայով