Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչ մեքենայություններ են արվում սուպերմարկետներում

Ինչ մեքենայություններ են արվում սուպերմարկետներում

hrkh1086.thumbՀոգեբան Սամվել Խուդոյանը և «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան սուպերմարկետինգի փոքրիկ բիզնես մեքենայություններին, որոնք կիրառվում են հատկապես սուպերմարկետներում:

 Սամվել Խուդոյանը նկատեց, որ սուպերմարկետներում հաճախ ապրանքը թերակշռում են, այսինքն՝ շատ ապրանքներ վերակշռելուց տեսնում ես՝ հինգ-տասը գրամ պակաս է:

 «Դա ակնհայտ խաբեություններից է, որ որոշ սուպերմարկետներում անում են: Դեղորայքը մեզ մոտ սարսափելի թանկ է, որը գալիս է մոնոպոլիայից»,-ասաց նա և նշեց, որ ժամկետանց սնունդ, թեև հազվադեպ, բայց ևս նկատելի է:

 Նա որոշ հոգեբանական միջոցներ նշեց, որոնք հաճախ օգտագործվում են սուպերարկետներում, ինչպես օրինակ էժան ապրանքները ներքևում դնելը, առաջին անհրաժեշտության ապրանքները խանութների վերջում դնելը, գինը հարյուր գրամի չափով նշելը և նմանատիպ այլ միջոցներ:

 «Հացի հոտը, ուտելիքի հոտը առևտուրը խթանում է շատ ուժեղ: Պարզվել է եթե երաժշտության ռիթմը սրտի ռիթմից ցածր է լինում առևտուրը շատ ուժեղ աճում է: Իսկ թեժ ժամերին արագ երաժշտություն են դնում, որ ժողովուրդը արագ շարժվի»,-ասաց նա և նշեց, որ որքան աշխատողը փորձում է օգնել ապրանքը գնելու հարցում, այնքան պարտավորվածոթյուն եք զգում այդ ապրանքը գնել:

 Արմեն Պողոսյանը զավեշտալի օրինակ բերեց, երբ իր ընկերներից մեկը գնել էր «գանտել» և անգամ դրա իրական քաշը պակաս էր եղել: «Ինձ համար միանշանակ է, որ առավել լավ որակ կամ սպասարկում տալիս են սուպերմարկետները, տոնավաճառներից մեզ մոտ լացելով  են գալիս են, սակայն սուպերմարկետներում ևս կան մեքենայություններ»,-ասաց նա։

 Արմեն Պողոսյանը նաև նշեց, որ երբ մարդ կասկածում է հաշվարկի վրա, պետք է հնարավորություն ունենա սուպերմարկետի այլ դրամարկղի մոտ էլ ապրանքը նորից հաշվելու:

«Լուծումը պետական և հասարակական հատվածի համագործակցության մեջ է, ձևական համագործակցությունը մեզ պետք չէ»,- ասաց նա:

 Առկա բոլոր թերություններով հանդերձ, բանախոսները գտնում են, որ Հայաստանում  ամենալավ սպասարկումն է:

Դիտվել է 151 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy