Ինչ կլինի կես ժամից

55Այս պահին անհասկանալի իրավիճակ է տիրում  «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի հարակից տարածում: Ականատեսները նկատում են, որ ոստիկանական ուժերը շարժ են սկսել, իսկ «Հիմնադիր Խորհրդարանի» ներկայացուցիչ, բանակցությունների մասնակից  Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ իշխանությունները խզում են բանակցությունները:

Նա հայտարարեց, որ ինքը իշխանություններին կես ժամ ժամանակ է տալիս, որպեսզի  հայտարարեն արդյոք շարունակում են բանակցությունները թե ոչ.«Եթե կես ժամվա մեջ ինձ չպատասխանեն, ապա ես կհամարեմ, որ իշխանությունները տապալում են բանակցությունները»,-ասաց բանախոսը:

Կես ժամ անց Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իշխանության ներկայացուցիչներից արդեն իսկ ստացել է համապատասխան զանգ.«Ինձ հավաստիացրել են, որ բանակցությունները չեն կասեցվել, որի համար ես շնորհակալ եմ: Հիմա սպասում ենք, թե երբ կկարողանանք կապվել տղաների հետ: Ժամը 7-ին տղաները կասեն իրենց »,-ասաց բանախոսը:

Կես ժամից արդեն ամեն ինչ հստակ կդառնա: Պետք է ներկայացվի նաև բանակցությունների արդյունքները, եթե չկա առաջընթաց, ապա պետք է սպասել վատագույն սցենարին:

Դիտվել է 1,042 անգամ
 


Այս թեմայով