Ինչ կլինի, եթե նրանք իրար տեսնեն մութ դալաններում. թշնամանքը խորացել է

ՀՀԿ-ական կանանց ճակատում իրավիճակը շարունակում է խաղաղ չմնալ: ՀՀԿ-ական կանայք շարունակում են միմյանց դեմ ակտիվ պայքար տանել: Պայքարի ամենավառ օջախը ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մեջ է:

Բան այն է, որ իր պաշտոնի կորստի մեջ Նաղդալյանը մեղադրում է Հովհաննիսյանին ու ամեն բան անում է, որպեսզի նա կուսակցական ընկերների առաջ պատվով դուրս չգա իր ստանձնած  առաքելությունից:  Օրերս Նաղդալյանը անգամ տեղեկատվական արտահաոսք էր կազմակերպել, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արփինե Հովհաննիսյանին հրահանգել է զբաղվել միայն ԵԽԽՎ-ի շրջանակում եղած գործերով:

Արփինե Հովհաննիսյանն էլ Հերմինե Նաղդալյանից հետ չմնալաով տեղեկատվական մեկ այլ հարթակով պատասխանել էր իր գործընկերոջը.«Թույլ տվեք զավեշտի հասնող անհեթեթություններ չմեկնաբանել: Բայց ուզում եմ դիմել լուրի աղբյուրին՝ անկախ սեռային պատկանելությունից: Հիվանդագին երևակայությունը և սեփական ցանկությունները իրականության հետ շփոթելն արդեն լուրջ հիվանդության ախտանշան է, ընդ որում, բավական ծանր փուլում գտնվող: Հենց այս պատճառով երևում են աղբյուրի ոչ միայն ականջները, այլև ողջ մարմինը»,-ասել էր Հովհաննիսյանը:

ՀՀԿ-ական կանանց պայքարը իսկապես թեժանում է: Հովհաննիսյանն ու Նաղդալյանը արդեն իսկ անցել են թշնամական քայլերի: Դժվար է պատկերացնել, թե նրանք ինչպես կվարվեն միմյանց հետ, եթե ինչպես լուսահոգի Վահան Հովհաննիսյանն էր ասում միմյանց տեսնեն մութ դալաններում, որտեղ չկան կուսակցական ղեկավարները:

 


Այս թեմայով