Ինչ կլինի, եթե մենք գնենք այն ինչ իրականում մեզ պետք է

231Աշխարհն այսօր անճանաչելիորեն փոխվել է. պատերազմներն ու հանցագործությունները ավելացել են: Պատերազմների հիմնական պատճառները ռեսուրսներն են: Կապիտալիստական քաղաքակրթությունը ստեղծել է մի հանրություն, որը ցանկանում է ավելին, քան իրեն պետք է: Մարդն իր աշխատանքը, ռեսուրսները չի ծախսում այն ամենի վրա ինչ իրեն իրականում անհրաժեշտ է: Մենք հիմա ցանկանում ենք ունենալ ամենատարբեր գույների, ձևերի և չափերի իրեր, որոնք իրականում մեզ կարող են մի ձևով և մի գույնով էլ բավարարել: Սպառողների այս հանրությունը ստեղծվել է և ստեղծվում է տրանսազգային կորպորացիաների կողմից: Նրանց անհրաժեշտ է սպառող հանրություն: Նրանց անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կվատնեն իրենց բոլոր միջոցները ամենատարբեր հիմարությունների վրա: Նրանք գովազդում են այդ հիամրությունները և ստեղծում տպավորություն, որ դրանք խիստ անհրաժեշտ են մեզ համար: Օրինակ միջին հարստության տեր մարդը գնում է մեքենա և նա գոհ է դրանով, սակայն երկու տարի անց ստեղծվում է մեքենա, որը նախկինից տեխնիկական տվյալներով ոչնչով առավել չէ, այլ ուղղակի մի փոքր տարբեր է թափքի դիզայնը, և մարդը շտապում է գնել այս նորը, որպեսզի հետ չմնա մյուսներից: Միանշանակ կարելի է ասել, որ թափքի մի փոքր այլ դիզայնը որևէ նոր բան չի տալու նրա տիրոջը, սակայն նրան համոզել են, որ դա իրենք պետք է՝ պետք է մյուսներից տարբերվելու համար: Կենդանական աշխարհում ինչու՞ պատերազմներ չեն լինում: Դրա բացատրությունը մեկն է՝ կենդանիները, ի տարբերություն մարդկանց, վերցնում են այն ինչ իրենց անհրաժեշտ է ապրելու համար: Իսկ մարդը այդպիսին չէ. ավելի շուտ մարդուն ստիպել են այդպիսն չդառնալ: Մի բան հստակ է՝ պատերազմներն ու հանցագործությունները կքչանան, եթե մարդը վերցնի այն, ինչ իրեն իսկապես պետք է:

Բորիս Մուրազի

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով