Ինչ կեղծիքների են պատրաստվում իշխանությունները. կեղծելը մի մեծ ջանք չի պահանջում

11136625_10153789343063378_4170779887942393544_nԸնտրական նոր օրենսգրքի նախագիծը բազմաթիվ դժգոհությունների առիթ է տվել, սակայն ամենաանհասկանալին և անընդունելին շարունակում է մնալ ընտրական տեղամասերում լրագրողների թվի սահմանափակման հանգամանքը: Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն ընտրական տեղամասում ութ լրագրողից ավել լրագրողի ներկայությունը արգելվում է: Այս խնդրի շուրջ Politik.am-ը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչների հետ` հասկանալու համար, թե ինչ նպատակներ են հետապնդում իշխանությունները նման փոփոխություններով:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ թեման արհեստական է քննարկման դաշտ նետված.«Սահմանափակումներին բացասական եմ վերաբերվում: Իրականում մտածում եմ որ արհեստական թեմա են դարձրել, որ ուշադրությունը իրական խնդիրներից շեղեն»«-ասաց պատգամավորը Politik.am-ի հետ զրույցում:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը այս փոփոխության մեջ լուրջ խնդիր է տեսնում.«Կարծում եմ, որ «տեղերից» բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ լրագրողների, դիտորդների աշխատանքը խոչընդոտել է ընտրակեղծիքին։ Այն տեղամասերում, որոնք առավել հագեցված են եղել դիտորդներով, հիմնականում հաղթել է «ոչ»-ը։ Հիմա ուզում են հաշվի առնել «աշխատավորների կարծիքը», դրանց համար առավել կոմֆորտ պայմաններ ստեղծել։ Իրականում, ընտրություն կեղծելը մի մեծ ջանք չի պահանջում ողջ պետական ապարատը սեփականացրած վարչախմբի համար։ Այ, դրա արդյունքերը որպես լեգիտիմ հրամցնելը բավական բարդանում է, ու լրագրողների «մեղքը» այստեղ, ի պատիվ իրենց, մեծ է…»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ իշխանությունները փորձում են ավելորդ «աչքերը» հեռացնել ընտրական տեղամասերից.«Իհարկե այստեղ տրամաբանությունը մեկն է` իշխանությունները միշտ էլ ձգտել են և ձգտելու են ավելորդ «աչքերը» և «ականջները« հեռացնել ընտրական տեղամասերից, որովհետև դա իրենց համար հնարավորություն է սեղծելու անաղմուկ վերարտադրվելու համար:Բնականաբար այս դեպքում «ավելորդ» լրագրողները և դիտորդները բեռ են դառնում նրանց համար»,-ասաց պարոն Մեհրաբյանը` ավելացնելով, որ այս պահին դժվար է ասել, թե իշխանությունները ինչպիսի կեղծիքների են գնալու.«Քանի որ ընտրություններին բավական ժամանակ կա, այս պահին դժվար է ասել, թե կոնկրետ ինչպիսի կեղծիքներ են պատրաստվում իրականացնել: Եվ կարծում եմ, որ իշխանությունները այս պահին իրենց կաշկանդված չեն  զգում, եթե չկա քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված աղմուկը»,-ասաց մեր զրուցակիցը:

 


Այս թեմայով