Ինչ կարողություն ունի Սերժ Սարգսյանի ընկերոջ պատգամավոր որդին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության 37-ամյա պատգամավոր Վահան Հարությունյանը ունի մեկ բնակարան, երկու հողամաս և մեկ ավտոտնակ:

«Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ ունի հինգ, տարբեր մակնիշի ավտոմեքենաներ՝ Range Rover Vogue 4.4», «Range Rover Sport Supercharged 4.2», «Lexus RX 350», «Toyota Camry 3.5», «Hyundai Santa FE 3.5»:

Երիտասարդ պատգամավորը մեկ ընկերությունում ունի 536 մլն 805 հազար դրամի, իսկ մյուսում` 50 հազար դրամի բաժնետոմսեր: Պատգամավոր դառնալու օրվա դրությամբ նա ունեցել է 100 մլն դրամի չափով փոխառություն: Դրամական միջոցները կազմել են 431 մլն 368 հազար դրամ և 600 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը` ընդամենը 7 մլն 286 հազար դրամի չափով:

Թե ինչպես է երիտասարդը հարստացել, այդքան կարողություն դիզել, պարզ չէ: Իսկ նրա կինը` Նարինե Գրդզելյանը, անցած տարի 12,6 մլն դրամով վաճառել է բնակարան: Նա մեկ ընկերությունում ունի 10 հազար դրամի բաժնեմաս:

Նշենք, որ Վահան Հարությունյանը Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ` «Միկմետալի» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի որդին է, ում հենց այս արժանիքի համար էլ ընդգրկել են ՀՀԿ ցուցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով