Ինչ կարողության տեր են՝ գեներալ պատգամավորները

ԱԺ պատգամավորներ, մարտական ընկերներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր:

Համաձայն հայտարարագրված  տվյալնների՝ Սեյրան Սարոյանը , որպես անշարժ գույք նշել է՝  2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, 3 հողին ամրակայված այլ անշարժ գույք, 3 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, և ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինություն, իսկ որպես շարժական գույք՝ HUMMER H2 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտ:

  Պատգամավորի  դրամական միջոցները՝  8,000,000 ՀՀ դրամ են:

Անդրադառնալով,  ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի  գույքին և եկամուտներին պետք է նշենք, որ վերջինս ևս իր կարողություններով չի զիջում մարտական ընկերոջը:

Պաշտոնատար անձը, որպես անշարժ գույք հայտարարագրել է՝ 2 հողամաս, արտադրական նշանակության շինություն, 2 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինություն, իսկ որպես շարժական գույք՝ 8 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:

Պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, հետևյալն են                 7. 2800000, 50000, 3. 2900000, 6. 1540000 բաժնետոմս:

Վերջում անդրադառնալով հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցներին, նշենք, որ Գրիգորյանը տիրապետում է ՝405,762,500 ՀՀ դրամ, 45,000 ԱՄՆ դոլար, 45,000 Եվրո:

 


Այս թեմայով