Ինչ կապ և նմանություն ունի զինված հանցախումբը Նաիրի Հունանյանի խմբի հետ

dzerbakalum-600x399Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասններ ներկայացրեց Երևանում վնասազերծված զինված խմբի մասին: Այլ մանրամասնությունները մի կող թողած ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը  խմբի ծրագրած գործողությունների վտանգավորությունը ցույց տալու համար անգամ համեմատություն անցկացրեց Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի կողմից իրականացված ահաբեկչության հետ: Նաիրի Հունանյանի հանցախումբը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ներխուժեց խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարեց ութ պետական գործիչների, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ վարչապետ Վազգեն Սարգսյանին: «Եթե մենք այն դեպքում գործ ունեինք թվով մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի ինքնաձիգերով, ապա դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար այս դեպքում, եթե խմբին հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունը, այսինքն՝ գործադրվեին այդ զենքերը, պայթուցիկ նյութերը, նռնակները։ Պատկերացրեք՝ ինչ հաջողություն կլիներ, եթե Նաիրի Հունանյանի խմբին հանցագործությունը կատարելուց երեք օր առաջ, ինչը մեր դեպքում հիմա տեղի ունեցավ, կարողանայինք բացահայտել: Այն ժամանակ չարախոսներ կգտնվեին, որոնք կասեին, որ երիտասարդ տղաներ էին, ինչ էր նրանց արածը»,-եզրափակեց Միքայել Համբարձումյանը:

Շատ հետաքրքիր համեմատություն է արել ԱԱԾ պաշտոնյան, միայն թե մնում է պարզել, թե ինչ հանգամանքներում է ԱԱԾ-ն 1999 թվականի հեկտեմբերի 27-ին տեղի ունեցածը աչքաթող արել և անգամ ԱԱԾ կողմից հսկվող շինության ներս թողել զինված անձանց:  Իսկապես հետաքրքիր համեմատություն էր ԱԱԾ պաշտոնյաի կողմից: Թև այս խմբերը որևէ կերպ կապված չեն միմյանց հետս, սակայն նրանք ունեն նմանություն: Եվ վստահաբար կարելի է ասել, եթե 1999-ին ԱԱԾ-ն իր աշխատանքը լավ կատարեր, ապա Նաիրի Հունանյանը ևս կդասվեր անհաջողակ ահաբեկիչների շարքին:

 


Այս թեմայով