Ինչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը «խոզի գրիպի» հետ

12509379_1115997751744672_4084352645956525132_nՀայաստանի դեղերի շուկայում մենաշնորհի բացակայության մասին հայտարարելը, մեղմ ասած, ցինիզմի դրսևրում է
Կենսական անհրաժեշտության ապրանքների զգալի մասը Հայաստան ներմուծելու հնարավորություն ունեն միայն արտոնյալները՝ մարդիկ, ովքեր իրենց վերահսկողության տակ են պահում ողջ շուկան և վայելում են իշխանության անվերապահ աջակցությունը: Այն որ Սամվել Ալեքսանյանը կեղծում է, օղի կամ անորակ երշիկեղեն է վաճառում, քավ լիցի, ինչ որ տեղ հասկանալի է, բայց երբ նրան պատկանող «Նատալի Ֆարմ» դեղատներում կեղծ դեղեր են վաճառվում դա արդեն դուրս է ոչ միայն բարոյականության սահմաններից, այլև քրեական պատասխանատվության ակնառու հիմքեր է պարունակում:
Այս տխուր իրականության մասին հանրությունը քաջ տեղյակ է, ու այս ֆոնին, երբ մի հերթական պատասխանատու-պաշտոնյա հայտարարում է, թե դեղերի շուկայում մենաշնորհ չկա, դա արդեն բացահայտ ցինիզմի դրսևորում է:
ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը հայտարարել է, թե դեղերի շուկայում մենաշնորհ չկա, իսկ այն, որ միայն Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմն» է ներկրում խոզի գրիպի բուժման համար նախատեսված «Տամիֆլյու»-ն, պայմանագրի հետևանք է: Մենաշնորհը հենց այն է, երբ մի խոշոր ընկերություն զարտուղի ճանապարհեներով արգելում է մյուսներին՝ հատկապես փոքր ընկերություններին նմանատիպ պայմանագրեր ունենալ դեղարտադրող ընկերության հետ և ներկրել երկիր: Սամվել Զաքարյանը փոխանակ ոլորտի կարգավորմամբ զբաղվի մականունավոր-օլիգարխի փաստաբանի դերն է ստանձնել: Նայեք ինչ է կատարվում ձեր շուրջ պարոնայք, ԱՆպատասխանատուներ, մարիկ ահազանգում են անորակ ինսուլինի, մանկական սնունդի ու դեղորայքի վաճառքի մասին, իսկ դուք այն ժամանակ զբաղվում եք օրինազանցների «իրավունքների» պաշտպանությամբ:

Ամբողջական նյութն այստեղ

Դիտվել է 384 անգամ
 


Այս թեմայով