Ինչ կապ ունի Սահմանադրության բարեփոխումը Հոկտեմբերի 27-ի հետ

SahmanadrutyunԱյսօր Ազգային Ժողովում  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին հարց ուղղեց հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին. Երբ դուք հիմնավորում էիք  կառավարման ձևի փոփոխման անհրաժեշտությունը ձեր գլխավոր փաստարկն այն է, որ կոնֆլիկտոգեն է,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ Վարդան Պողոսյանը հայտարարել է, որ ներկա սահմանադրությունը քաղաքական ճգնաժամերի հիմք է հանդիսացել, որոնցից մեկի հանգուցալուծվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ: Լևոն Զուրաբյանը փորձեց ճշտել, թե արդյոք այս դեպքում չի ստացվում, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, այն ժամանակվա իշխանական թևերից մեկին ձեռնտու քայլ էր: Հիշեցնելով, որ այդ թևի ներկայացուցիչ է նաև ներկա Նախագահը: Այս հարցին ի պատասխան հիմնական զեկուցողը պատասխանեց, որ նման հայտարարություն չի եղել և այն չի համապատասխանում իրականությանը:

Դիտվել է 153 անգամ
 


Այս թեմայով