Home » Real Politik » Ինչ կապ ունի Պուտինի փարիզյան ահաբեկչության հետ

Ինչ կապ ունի Պուտինի փարիզյան ահաբեկչության հետ

putinՄիջին Արևելքում և Եվրոպայում տեղի ունեցած վերջին դեպքերն առիթ տվեցին, որ մի քիչ երկար խորհեմ և փորձեմ համադրել ինֆորմացիան, տրամաբանությունը և որոշակի եզրահանգում կատարեմ… Միգուցե վտանգավոր հայտարարություն եմ անում, բայց չեմ կարող չասել այն, ինչ տեսնում եմ… Պուտինն է կանգնած ահաբեկչության հետևում:

Հիմա խրոնոլոգիան.
Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն ու Արևելյան Ուկրաինայում անջատողականներին աջակցելը ճակատագրական դարձավ Ռուսաստանի համար, որից հետո քայլ առ քայլ Ռուսաստանը պատժամիջոցների տեսքով ճնշումների ենթարկվեց և աշխարհից իզոլացվելու վտանգի առաջ կանգնեց… Շատ չմանրամասնելով` անցում եմ կատարում Միջին Արևելքում ծավալվող գործընթացներին, որոնցում անակնալ կերպով առաջնային դիրք զբաղեցրեց Ռուսաստանը:
Իսլամական Պետության տարածական (Աշոտյանի հետ կապ չունի) գործողություններն օր-օրի նոր վտանգ էին/են ներկայացնում ոչ միայն Միջին Արևելքի, այլև` աշխարհի համար: Միջազգային վերլուծաբանները սպասում էին ամենատարբեր երկրների ռազմական գործողություններին, բայց ամենաքիչը կպատկերացնեին, որ ռուսական զորքերը դիրքային նման առավելություն կունենան Միջին Արևելքում…
Այս ընթացքում Եգիպտոսում տեղի ունեցավ դժբախտ պատահարը. ավիավթարի արդյունքում զոհվեցին 200-ից ավել անմեղ քաղաքացիներ: Ռուսական պաշտոնական հայտարարությունները չուշացան` այն որակելով «տեխնիկական խնդրի արդյունք», և հաստատակամ նշում էին, որ ահաբեկչական ակտ չէ. Նույն օրը ահաբեկիչները հայտարարեցին, որ իրենց ձեռքի գործն է, ավելին` հենց նույն օրը ամերիկյան կազմակերպությունները հայտարարեցին, որ իրենց տեղեկություններով օդի մեջ պայթուն է տեղի ունեցել…
Այս ծանրագույն դեպքին հաջորդեց Փարիզում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությունը, որին զոհ դարձան ավելի քան 120 քաղաքացիներ… Փարիզի դեպքերից հետո Ֆրանսիական օդուժը միացավ Միջին Արևելքում ծավալվող գործունեությանը և զգալի վնասներ հասցրեց Ռաքքա քաղաքում ամրակայված ԻՊ ռազմակետերին… Իսկ մինչ այդ կար հստակ դիրքորոշում, որ դեռևս չեն մասնակցելու ռազմական գործողություներին…
Սրանից անմիջապես հետո Պուտինն անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որի ժամանակ զեկուցեցին, որ ռուսական ինքնաթիռը ոչ թե տեխնիկական պաճառով է վայր ընկել, այլ օդում է պայթեցվել… Մինչ այդ համառորեն ու անտրամաբանական հայտարարում էին, որ այն ահաբեկչության հետ ոչ մի կապ չունի…
Մինչ այս, ԱՄՆ ռազմական միջամտությունը բացառող Օբաման այս դեպքերից հետո հայտարարեց, որ որոշում է կայացվել փոխել մարտավարությունը, քանի որ նավթի արդյունահանումը և իրացումը ԻՊ-ի եկամուտների հիմնական մասն են կազմում և հարվածելու են հենց նավթային օբյեկտներին, որոնք Սիրիայում պատկանում են ահաբեկիչներին, դրա համար են էդտեղից սկսում ԻՊ-ի դեմ պայքարը: Կարծում են, որ իրենց եկամուտներին պետք է առաջին հերթին կպնեն, որ զենք չունենան հարվածներ հասցնելու համար…
Պուտինն իրականցրեց իր` վերջին տարիների եզակի ձիով քայլը, որոնք ուսումնասիրելով` իմ համար ակնհայտ է դառնում, որ Պուտինը կանգնած է այս ամենի հետևում:
Աշխարհը գրեթե շեղվեց Ուկրաինայի խնդրից, Ռուսաստանը սկսում է քայլ առ քայլ ազատվել համաշխարհիային շրջափակումից, ավելին` իր շահեկան քայլի արդյունքում արդեն իսկ դիտվում է որպես Իսլամական պետության դեմ պայքարող գործընկեր… Իմ եզրակացությանը կարող եք լուրջ չվերաբերվել, բայց դեպքերի խրոնոլոգիան այլ բան չի հուշում, քան այս ամենի թիկունքում Ռուսական «արջի» ոտնաթաթի հետքերի առկայությունը…
Հ.Գ. Ահաբեկիչների հաջորդ գործողությունն ավելի շատ բան կասի…
Գրում է Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում
Դիտվել է 670 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy