Ինչ խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանը Բակո Սահակյանին. մանրամասներ հանդիպումից

34050«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մայիսի 11-ին Ռոբերտ Քոչարյանը ևս, ի վերջո, այցելեց Արցախ և հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահին խորհուրդ է տվել ամուր կառչել ոչ մի թիզ հող չզիջելու և ստատուս քվոն պահպանելու սկզբունքին: Այլ կերպ ասած՝ Քոչարյանն ասել է, որ ներկա վիճակում ցանկացած զիջում կարող է ճակատագրական լինել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի իսկությունը պարզել Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից, սակայն ապարդյուն:

Փորձեցինք լուրը ճշտել հանդիպման մյուս կողմի ներկայացուցչից: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը վերը բերված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք, քննարկվել են այս չորսօրյա պատերազմը, նրա հետևանքները և ընթացքն ու անելիքները: Որևէ այլ հարցի պարզաբանում, կարծում եմ, այստեղ ավելորդ է»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով