Ինչ է սպասվում վաղը

18.11.13-6999ԶԼՄ23-07-2015 11:00                                                                                                                                                              Հուլիսի 23-ին, ժամը 11-ին ՆՅՈՒԹ ակումբի հյուրն է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը:

 Սահմանադրական բարեփոխումների ներկա նախագծի հրապարակված դրույթների քննությունը Հայաստանի՝ սահմանդրության զարգացման պատմության լույսի ներքո:
 Հասցեն` Բուզանդի 1/3, 4-րդ հարկ:
(Վերնիսաժի դիմաց, Պրոմեթեյ բանկի կողքի շենքն է):
Հեռախոսներ` 098-51-00-94, 043-51-00-11
23-07-2015 11:00 

Հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին, <<Երկու երես>> մամուլի ակումբում (Տերյան 72, ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի 2-րդ հարկում, 093-55 14 53) տեղի կունենա ասուլիս <<Ինչպե՞ս և որտե՞ղ են հանգստանում հաշմանդամները: Արդյոք Հայաստանում ստեղծվա՞ծ են նրանց համար հանգստի պայմաններ: Խնդիրներ և լուծման տարբերակներ>> թեմայով:
Հյուրերն են <<Էխո>> հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող ՀԿ նախագահ՝ Սերյոժա Օհանջանյանը և հոգեբան՝ Աննա Բադալյանը:
23-07-2015 11:00                                                                                                                                                         Հուլիսի 23-ին ժամը 11:00-ին «Հենարան» ակումբում կհյուրընկալվի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան: Թեմա՝ սահամանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, առավելություններն ու թերությունները:
23-07-2015 12:00  

Հուլիսի 23-ին ժամը 12 00  «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:
 Թեման՝ Սահմանադրական բարեփոխումներ, կառավարման համակարգի փոփոխություն:
23-07-2015 19:00  

Հուլիսի 23-ին  ժ. 19:00-ին Նկարիչների Միության 1-ին հարկի դահլիճում տեղի կունենա <<Քաղաքային քանդակ>>աննախադեպ՝ թեմատիկ ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացվելու են ժամանակակից հայ քանդակագործների քաղաքային թեմայով արված կամերային չափսերի քանդակներ, և այդ քանդակների ֆոտոմոնտաժված լուսանկարները՝ քաղաքային միջավայրում:

 


Այս թեմայով