Ինչ է սպասվում նոյեմբերի 5-ին

arton10583Բլից ինֆո

Նոյեմբերի 5-ին,ժամը 13-00- ին մամուլի ակումբի հյուրն է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Թեմա` Տարածաշրջանային իրադարձություններ և հայ-ռուսական հարաբերություններ:

Ելակետ

Նոյեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, «Ելակետ» մամուլի ակումբում հակահրդեհային միջոցառումներին կանդրադառնա ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Բանախոսը կխոսի անտառային հրդեհների կանխարգելման անհրաժեշտության մասին, ինչպես նաև կներկայացնի վիճակագրական տվյալներ

Նոյյան Տապան

Նոյեմբերի 5-ին, ժամը՝ 11.00-ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա «Զարգացման հայկական գործակալության» գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի ասուլիսը

Հայնյուզ

Սպառողների աջակցման կենտրոնը և www.armproduct.amկայքը կհրապարակեն Համաժողովրդական ապրանքանիշ Հայաստանում-2013 մրցանակաբաշխության քվեարկության արդյունքները: Ասուլիսը տեղի կունենա նոյեմբերի 5-ին ժամը 12.00-ին Հայնյուզ մամուլի ակումբում

Մեդիա կենտրոն

Նոյեմբերի 7-ին, ժամը 16.00-18.00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Ընտանեկան բռնության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով տեղեկատվական հանդիպում, որտեղ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամները ձեզ կներկայացնեն ընտանեկան բռնության էությունը, «Ընտանեկան բռնության մասին» օրենքի կարևորությունը Հայաստանում, ինչպես նաև ընտանեկան բռնության թեմայի լուսաբանման առանձնահատկությունները մամուլում:

Զարկերակ

Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, ՙԶարկերակ՚ մամուլի ակումբում տեղի կունենա Սայաթ-Նովա 10 հասցեի բնակիչների ասուլիսը, ՙՍայաթ-Նովա 10 հասցեի բնակիչնեը բողոքում են ապորինի կառուցապատման դեմ, ինչը քաղաքապետարանը օրինականացրել է: Զավեշտալի ու ցավալի իրավաիճակում են հայտնվել քաղաքի ևս մեկ համայնքի բնակիչներ՚ թեմաներով

Տեսակետ

Նոյեմբերի 5-ին, ժամը 13.00 «Տեսակետ» ակումբի հյուրն է Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Թեման` «Մաքսային միությունն ու Արցախյան հիմնախնդիրը: Ներքին և արտաքին քաղաքական գործընթացներ»:

Ժամը 14.00 հյուրերն են «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը և անդամ Վարդան Հակոբյանը: Թեման` «Ծածկած շուկայի ու Կոմիտաս 5-ի հիմնախնդիրները, ապօրինի շինարարությունների հարցը. խնդիրների լուծման առաջարկներ»

Հենարան

Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է: Հայկական հետախուզության անցյալի ու ներկայի, հակառակորդի և աշխարհի կողմից հետախույզի առջև դրվող խնդիրներին ”Հենարան” մամուլի ակումբում Ժամը 12:00-ին կանդրադառնան ՀՆԽ հրամանատար Վլադիմիր Վարդանովը, ՀՆԽ հետախուզության պետ Արտակ Բագրատյանը ու ՀՆԽ հետախույզ Արմեն Լևոնյանը

Education USA

Ամերիկյան խորհուրդների Education USA կրթական խորհրդատվական կենտրոնը նոյեմբերի 4-ին, ժամը 16:00-18:00 Մարիոթ հյուրանոցի Տիգրան ՄԵծ շքասրահում կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած EducationUSA Կրթական Ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են թվով 20 ամերիկյան համալսարաններ և անգլերեն լեզվի տեղական կենտրոններ: Ցուցահանդեսին ներկայացված է լինելու նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը

Ցուցահանդես

Նոյեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Տիգրան Մեծի պողոտա 34 հասցեյում, (Հայաստանի բնության թանգարան) տեղի կունենա Լադուշ Մաճկալյանի “Բնության հրաշքներ” ցուցահանդեսի բացումը

Դատ

Նոյեմբերի 5-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական նիստ

Արմատ

Նոյեմբերի 5-ին ժամը 11.00-ին Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը և Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կխոսեն Վրաստանից Հայաստան հետ ուղղարկված կարտոֆիլի հերթական բեռնաքանակի, Վրաստանի անօրինական գործելակերպի ու Հայաստանի պատկան մարմինների հերթական քայլերի մասին:

Ժամը 13.00 –ին Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման բոշյանը, կինոռեժիսոր Արաշակ Զաքարյանը և Արե գիտավերլուծական կենտրոնի նախագահ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը կհրապարակեն սփյուռքահայ քսան մտավորականների նամակին իրեն պատասխանը

 


Այս թեմայով