Ինչ է սպասվում հոկտեմբերի 31-ին

83117814

Արմատ

Հոկտեմբերի 31-ին ժամը 12.00-ին Հայաստանի ինտերնետ հասարակություն ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը կխոսի ՀՀ Ոստիկանության կողմից Հայաստանում ինտերնետ տիրույթի վերահսկման, ինտերնետճօգտատերերի իրավունքների պահպանման, ու անձնական ինֆորմացիայի գաղտնիության հիմնախնդիրների շուրջ

Ժամը 13.00–ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի ավագ գիտաշխատող, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը կխոսի Գիտական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ծրագրի դատական ընթացքի, ու Հարություն Կարապետյանին և Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ մեղադրելու պատճառների մասին

Հենարան

Հոկտեմբերի 31-ը Հելոինի միջազգային օրն է: Ի՞նչ խորհուրդ ունի այն. Հայ Առաքելական եկեղեցին ինչպես է վերաբերվում տոնին և այն նշողներին: Ժամը 11:00-ին կհյուրընկալվի Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը

Կոնֆերանս

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ)-ն հոկտեմբերի 31-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Խորենացի փողոց 15, Էլիտ Պլազա հյուրանոցում, հրավիրել է կոնֆերանս Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատավայրում թեմայով

Փաստարկ

Հոկտեմբերի 31-ին ժամը 12:00 հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ` տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ

Հայելի

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին հյուրերն են Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատարներ Սարգիս Կարապետյանն ու Բորիկ Հարությունյանը

ժամը 12:00-ին հյուրերն են Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի Արագածոտնի գրասենյակի ղեկավար, Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը և Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը

ժամը 13:00-ին հյուրերն են «ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն ու իրավաբանը: Թեմա` Սայաթ-Նովա 10/5 հասցեում իրականացվող շինարարությունն ու դրա շուրջ բարձրացված աղմուկը

Ուրբաթ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 12:00-ին հյուրերն են “Անտարես” գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, Հայ գիրք գրախանութների ցանցի տնօրեն Աշոտ Գաբրիելյանը

ԱԺ

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14.00-ին, ԱԺ նոր մասնաշենքի 314 սենյակում, տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Միլան Ցաբրնոխի մամուլի ասուլիսը:

Իրատես de facto

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.00-ին հյուրն է Սպառողների ասոցիացիայի նախագահ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ։ Թեման` «ՀՀ կառավարությունը խախտում է լռության մասին օրենքը»

ՄԱԱ

Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրում է «ՀՀ-ում արտագաղթի նվազեցմանն ուղղված քաղաքականության բարելավում» թեմայով հանրային քննարկման արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսին: Մասնակցությամբ` Սամվել Մանուկյանի (սոց.գ.թ. «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, «Արտագաղթի կառավարման գործոնները Հայաստանում» զեկույց), Արծվիկ Մինասյանի (ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի նվազեցման ՀՅԴ ծրագիր), Թամարա Աբրահամյանի («Հանրային ցանցի» համակարգող, «Արազա» Բարեգորրծական հիմնադրամի նախագահ)

 

 


Այս թեմայով