Ինչ է սպասվում այսօր

загруженноеՀոկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին գլխավոր դատախազին է հանձնվելու նամակ- դիմում ազատամարտիկների կողմից Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման պահանջով

Հայփոստ

Հոկտեմբերի 25-ին ժամը 12.00 Հանրապետության հրապարակի Հայփոստ ՓԲԸ-ի թիվ 10 բաժանմունքում տեղի կունենա ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար և ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը

Հենարան

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներն ու քաղաքապետարանի կողմից հրավիրած հանձնաժողովի անդամները հաշվարկել են, թե իրականում ինչքան պետք է լինի ուղեվարձը: Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին ՀՀ փոխադրողների միության անդամ Հրանտ Եղիազարյանն ու ակտիվիստների կողմից հրավիրված տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը կներկայացնեն արդյունքները

Ցուցադրություն

Հոկտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային արխիվում (Հրաչյա Քոչար 5) կբացվի փաստաթղթերի եւ պատմական նյութերի բացառիկ ցուցադրություն`նվիրված 19-րդ դարավերջի ու 20-րդդարասկզբի հայ հասարակական-քաղաքական խոշորագույն գործիչ, ՀՅԴ երեք հիմնադիրներից մեկի` Սիմոն Զավարյանին

Արմենպրես

Հոկտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես»-ի մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ասուլիս` նվիրված հոկտեմբերի 28-30-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Yerevan Show-2013» ոսկերչական միջազգային 3-րդ ցուցահանդեսին: Բանախոսներն են Արդյունաբերության զարգացման հիմնադրամի (IDF) տնօրեն Հայկ Միրզոյանը, Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանը

«Պոստ Սկրիպտում»

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կխոսի այն մասին, թե որքանով է Հայաստանում նվազագույն աշխատավարձը համապատասխանում նվազագույն սպառողական զամբյուղին և կանդրադառնա պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագծին

Դիտվել է 130 անգամ
 


Այս թեմայով