Ինչ է ներկայացրել Էդվարդ Նալբանդյանը նախագահների հանդիպումից. «Ժողովուրդ»

Էդվարդ Նալբանդյանը՝ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը:

Այն տեղի է ունեցել ԱԳՆ շենքում, փակ ձևաչափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե հանդիպումը նախատեսված է եղել անցկացնել ժամը 18-ից 20-ը՝ 2 ժամ, սակայն պատգամավորները հանդիպմանը ներկայացել են մոտ մեկ ժամ ուշացումով, ուստի զրույցը նախատեսվածից կարճ է տևել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը պատգամավորներին հավաստիացրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ բանակցությունների ժամանակ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել: ՀՀ արտաքին գործերի նախարարն ասել է, որ բանակցությունների միակ առարկան եղել է շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով