Ինչ է մտածում Սերժ Սարգսյանը Վարդան Պետրոսյանի կալանքի մասին

1383645293,3143ՀՀ նախագահն իրավասու չէ միջամտել իրավական գործընթացներին.  Panorama.am-ին պարզաբանեց նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը՝ միաժամանակ նշելով, որ Վարդան Պետրոսյանի հետ կապված զարգացումներն առիթ են դարձել, որպեսզի նախագահն անդրադառնա խափանման միջոցի հիմնահարցին:

Նախագահի մամլո խոսնակից, մասնավորապես հետաքրքրվել էինք, թե արդյոք չի պատրաստվու՞մ ՀՀ Նախագահը միջամտել, որպեսզի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխվի: Ի պատասխան Արման Սաղաթելյանն ասաց. «ՀՀ Նախագահը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»:

Աղբյուր` Panorama.am

 


Այս թեմայով