Ինչ է կորցնում Հայաստանը՝ ռուբլու հետ

arm144172167888ԵՏՄ շրջանակներում ռազմավարական ապրանքների համար ռուբլիով առևտրի իրականացումը երկարաժամկետ հատվածի համար մեծ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար: Այս կարծիքին է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, ով նկատում է, որ եթե այսօր Հայաստանին ձեռնտու է, օրինակ, գազը Ռուսաստանից գնել ոչ թե դոլարով, այլ ռուբլիով, ապա ապագայի համար դա ռիսկեր է պարունակում:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպման ժամանակ առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտուրն իրականացնել ռուսական ռուբլով:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ եթե ռուսական ռուբլին այս փուլում արժեզրկված է, այդ պայմաններում Հայաստանը ռուբլով գազի ներմուծման դեպքում օգտվում է: Արտահանման ոլորտում ռուբլով առևտրի դեպքում հայկական կողմը տուժում է:

«Բայց խնդիրն ուրիշ տեղ է: Եթե Ռուսաստանն անցնի ռուբլու կարգավորված փոխարժեքի, իսկ Ռուսաստանն այս ամենն անում է՝ ի վերջո այդ համակարգին անցնելու համար, այդ դեպքում նա այնպիսի համամասնություն կարող է սահմանել, որ մենք կտուժենք, կամ ստիպված պետք է անցնենք մեր փոխարժեքի կարգավորվող կուրսի, որն անհնար է ու վտանգավոր: Ստացվում է, որ Ռուսաստանն ի վերջո քայլ առ քայլ արժույթի ու դրամավարկային քաղաքականության վերահսկողության խնդիրներ է առաջ տանում: Այսինքն՝ առաջին հայացքից մեզ ձեռնտու թվացող տարբերակը՝ այս փուլում ռուբլով գազի ներկրումը, հաջորդ փուլերում կարող է ի վնաս մեզ աշխատել»,- ասաց տնտեսագետը:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով