Ինչ է կատարվում բանակում. բացահայտում է դատապարտված սպան

timthumbԵրեկ էլեկտրոնային փոստի միջոցով ստացել ենք ներկայում կալանքի մեջ գտնվող, 5 տարվա ազատազրկման դատապարտված Բաբկեն Ղարդյանի նամակը, որտեղ նամակագիրը հայտնում է իր դեմ իրականացված հետապնդումների վերաբերյալ, կատարում աղմկոտ բացահայտումներ: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ձեզ է դիմում Հայոց բանակի մի սպա, որի նկատմամբ իրականացվել եւ իրականացվում է քրեական հետապնդում՝ բանակում տիրող հովանավորչության դեմ հանդես գալու համար:

Ես՝ Բաբկեն Գագիկի Ղարդյանս, 2012-2015թթ. ծառայել եմ Մադաղիսի ՌՈ հենակետում, որպես պետ, կոչումով կապիտան եմ, ինձ 2 օր ապօրինի զրկել են ազատությունից, ահաբեկել են, սպառնացել եւ ստիպել, որ ընդունեմ մի խայտառակ հանցանք, որը ես չեմ կատարել: Սպառնացել են, որ եթե ես չընդունեմ արագացված դատավարական կարգը, ապա իմ ընկերների որդիներին, բարեկամներին եւ ծանոթներին, որոնք ծառայում են ԼՂՀ-ում, կընդգրկեն այս սկանդալային դատավարական պրոցեսի մեջ, իբրեւ թե նրանց հետ եւս ունեցել եմ սեռական հարաբերություն: Միայն դա է ինձ ստիպել տեղի տալ եւ վերջիններիս այս խայտառակությունից հեռու պահելու համար համաձայնվել եմ ընդունել այս խայտառակ մեղադրանքները:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել եմ 5 տարի ազատազրկման, որին դատախազությունը բողոքարկել է՝ պահանջելով 8 տարի: Ինձ մեղադրում են նրանում, թե իբր ես՝ սեռական հարաբերություններում լինելով պասիվ դերակատար, հարկադրել եմ, որ իմ նկատմամբ կատարեն սեռական գործողություն: Սա նույնիսկ ազատամիտ Եվրոպայի համար է սենսացիա, իսկ իրականում ՝ նոնսենս, քանզի պարզապես հնարավոր չէ նատուրալ հանդիսացող տղամարդուն ստիպել կատարել սեռական գործողություն եւ այն հասցնել իր ավարտին:

Հենց միայն այս հանգամանքը հիմնավորում է, որ իմ նկատմամբ շինծու-վարկաբեկող քրեական գործ է հարուցվել՝ նպատակ ունենալով բերանս փակել այն ապօրինությունների եւ հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարել են Մարալիկի ՌՈ պետի տեղակալ գնդապետ Արամ Բաղդասարյանը եւ ԼՂՀ զինդատախազ Արսեն Սարդարյանը: Վերջինս Նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. Հունվարի 29-ի ՆՀ-155-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ես բազմաթիվ անգամներ բացահայտել եմ, թե ինչու իրենց բարեկամները, հարազատները, որոնք մարտական հերթապահության չեն իրականացնում, հանցանք գործելով չեն դատվում, անգամ խրախուսվում են, իսկ խեղճ եւ անապահով ընտանիքների զավակները, որոնցով ողողված է ԼՂՀ բանակը, եւ որոնք մարտական հերթապահություն են իրականացնում, մի փոքր վիճաբանության համար տեղում դատապարտվում են եւ կրում Շուշիի բերդի տանջանքներն ու ստորացումները:

Իմ այն հարցին, թե ինչու քո բարեկամ, ժամկետային զինծառայող Արամ Հովսեփյանը, որը կատարել է մի շարք գողություններ եւ վիճաբանություններ, պատասխանատվության չի ենթարկվում, ԼՂՀ զինդատախազ Արսեն Սարդարյանը պատասխանեց, թե նրա փոխարեն դու ես դատվելու:

Ես նույնիսկ 08.01.2016թ. դիմում եմ գրել ՀՀ գլխավոր զինդատախազին, որ պատրաստ եմ Արամ Բաղդասարյանի եւ Արսեն Սարդարյանի կողմից կատարված ապօրինությունների, հանցանքների եւ յուրացումների վերաբերյալ հաղորդում տալ, սակայն մինչ օրս արձագանք չկա: Նախաքննության ընթացքում կատարվեցին մի շարք խախտումներ՝ չեն իրականացվել դատահոգեբանական եւ նեղ մասնագիտական փորձաքննություններ, դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ իմ չակերտավոր տուժածներից մեկի՝ Դ. Դավթյանի, որին իբր ես ստիպել եմ իմ նկատմամբ սեռական գործողություն կատարել, հետանցքի շրջանում առկա է մարմնական վնասվածք, որը առաջացել է սեռական հարաբերության ժամանակ: Քննիչի այն հարցին, թե որտեղ է ստացել նշված մարմնական վնասվածքը, Դավթյանը պատասխանել է. «Զորամասում տանձ ուտելուց»: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, այդ ժամանակահատվածում Դավթյանը եղել է Ստեփանակարտի ՌՈ բաժնում:

02.02.2016թ. ժամը 13.00-ին վերաքննիչ դատարանում կայանալու է դատս, որտեղ ես հրաժարվել եմ ինձ առաջադրված բոլոր մեղադրանքներից՝ ընդունելով միայն մեկը` դեպք թաքցնելը, քանզի չեմ ցանկացել եւ խիղճս թույլ չի տվել, որ 4 զինծառայողներ, որոնք մարտական դիրք են պահում, թեթեւ կոնֆլիկտի համար դատվեն: Անկախ իմ մարդկային վերաբերմունքից՝ ես պատրաստ եմ այդ արարքի համար պատիժս կրել:

Ամբողջական լուրն այստեղ

 


Այս թեմայով