Ինչ է թաքցնում Սերժ Սարգսյանը իր կենսագրության էջերից. բացահայտում

Սերժ-ՍարգսյանՎերջերս (21 մարտ, 2016թ., «Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ անճշտություններ կան», http://www.aniarc.am/2016/03/21/serzh-sargsyan-my-article-tatul-hakobyan/) մենք անդրադարձել էինք նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ (http://www.president.am/hy/serzh-sargsyan/) առկա մի շարք անճշտություններին:

Մասնավորապես գրել էինք, որ «1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն» նախադասությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ, նախ՝ Արցախում «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» կառույց չի եղել երբեք, և երկրորդ, եթե խոսքը ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի մասին է, ապա նրա առաջին հրամանատարը եղել է Արկադի Կարապետյանը, ժողովրդի շրջանում ավելի հայտնի «Դաշնակ Ագո» անունով:

Իսկ եթե խոսքը վերաբերում է Արցախի առաջին վարչապետ Օլեգ Եսայանի կառավարության մաս կազմող Պաշտպանության կոմիտեի ղեկավարի պաշտոնին, որն իրավամբ զբաղեցրել է Սերժ Սարգսյանը, ապա դա եղել է 1992-ի հունվարից:

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նա «1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական»:

Ամբողջական նյութը այստեղ

 


Այս թեմայով