Ինչ է եղել Քերիի ճամպրուկում

1459010213_979802_47ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Մոսկվա բերած պայուսակում բանակցային փաստաթղթեր են եղել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է lenta.ru-ն։

 «Այնտեղ պարզապես բանակցային փաստաթղթեր էին՝ Պուտինի ու Լավրովի հետ բանակցությունների համար»,-ասել է Ռյաբկովը։

 ՌԴ նախագահի և Ջոն Քերիի հանդիպումը կայացել էր մարտի 24-ին։ Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինն ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ ամերիկացի դիվանագետն անձամբ է իջեցրել ճամպրուկն ինքնաթիռից, ու կատակել էր՝ նշելով, որ «նա հավանաբար գումար է բերել՝ Ռուսաստանի հետ առևտրի գնալու համար»։

 «Այսօր, երբ տեսա, թե ինչպես եք Դուք ինքնաթիռից իջեցնում ձեր իրերը, փոքր-ինչ նեղվեցի։ Մի կողմից, դա, իհարկե, շատ ժողովրդավարական է, մյուս կողմից մտածում եմ՝ որքան վատ են ԱՄՆ-ի գործերը, որ անգամ ոչ ոք չկա, որ պետքարտուղարին օգնի տեղափոխել ճամպրուկը»,-կատակել էր Պուտինը։

 «Տնտեսության հետ կարծես ամեն ինչ լավ է, մեծ կրճատոււմներ չկան։ Հետո մտածեցի, գուցե այդ պայուսակում կա այնպիսի մի բան, որը Դուք չէիք կարող ոչ մեկի վստահել։ Կարծես գումար եք բերել, երևի մեզ հետ կարևոր հարցերում առևտրի գնալու համար»,-ժպտալով շարունակել էր ՌԴ նախագահը։

 Ի պատասխան Քերին հաղորդել էր, որ ՌԴ նախագահին ցույց կտա պայուսակի պարունակությունը, երբ միայնակ լինեն։ Ավելի ուշ նա հրաժարվել էր ասել, թե ինչ կա ճամպրուկում՝ նկատելով, որ դա գիտեն միայն ինքն ու Պուտինը։

 

Դիտվել է 129 անգամ
 


Այս թեմայով