Home » Real Politik » Ինչ է ասել Վլադիմիր Պուտինը Րաֆֆի Հովհաննիսյանին

Ինչ է ասել Վլադիմիր Պուտինը Րաֆֆի Հովհաննիսյանին

TH_Raffi-Hovhannisyan-Ազատության հրապարակում ընդդիմությունը շարունակում է իր նստացույցը: Որքան շարունակվում է նստացույցը, այնքան այն հեղինակազրկվում է: Փաստացիորեն Ազատության հրապարակի ընդդիությունը սպառել է իրեն և  իրականացնում է քայլեր, որոնք հակասում են իրենց կողմից հռչակված գաղափարներին: Այս հրապարակում ներկայացված գործիչներից շատերը հայտարարել են, որ Հայաստանը հանդիսանում է ՌԴ վասալը և մեր երկիրը պետք է ազատագրել այդ կարգավիճակից, իսկ ազատագրում հնարավոր է միայն այս իշխանությունների հեռացմամբ:

Եվ այս ֆոնին հետաքրքիր է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երեկ տարածած հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես նշվում է.««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի պատվիրակությունը հանդիպումների շարք է անցկացնում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված պետությունների դեսպանությունների հետ՝ Ճակատի քաղաքական պլատֆորմը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելու նպատակով:

Վերը նշված ծրագրի շրջանակներում 2016 թ. փետրվարի 12-ին «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամներ Հմայակ Հովհաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության փոխդեսպան Անդրեյ Իվանովի և դեսպանության առաջին քարտուղար, դեսպանության քաղաքական հարցերով խմբի ղեկավար Ալեքսանդր Վասիլևի հետ:

Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկուստեք օգտակար քննարկման առթիվ և համաձայնել են շարունակել շփումները նաև առաջիկայում»,-ասվում է  հաղորդագրության մեջ:

Հետաքրքիր է, թե Հայաստանին վասալի վերածող երկրի դեսպանության հետ ինչ օգտակար քննարկում են ունեցել մերօրյա ընդդիմության ներկայացուցիչները: Առավել աբսուրդային է հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը: Նա գոնե փորձ ունի, որ Ռուսաստանի հենց այս իշխանություններ են ձեռնտու, եթե հիշում եք նա ժամանակին գնացել էր Մոսկվա իր հաղթանակը պարոն Պուտինից բերելու համար: Դժվար է ասել, թե նա ինչ բերեց Մոսկվայից, սակայն միանշանակ է, որ այն հաղթանակ չէ, ավելին այն ոչ միայն իր շարժման տապալումն էր, այլև իր, որպես քաղաքական գործչի կործանումը: Մնում է հասկանալ՝ ինչ է ասել պարոն Պուտինը Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա օգտակար քննարկումների է գնում ՌԴ դեսպանատուն:

Դիտվել է 1,121 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy