Ինչ էր անում Զուրաբյանը՝ Հովիկ Աբրահամյանի սենյակում

231586531382417031Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նիստերի ընդմիջումներից մեկի ժամանակ մտել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ և մոտ 15 րոպե այնտեղ անց կացրել:

Աշխատասենյակից դուրս գալիս «Հրապարակ» լրագրողը հետաքրքրվել է հանդիպման բնույթի մասին, Զուրաբյանն ասել է, թե Աբրահամյանի հետ զրուցել է Ստրասբուրգում ստորագրված և դեռ 2003-ին ԱԺ օրակարգ մտած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու նախաձեռնության մասին: Այս մասին ՀԱԿ պատգամավորը դեռ ամիսներ առաջ է հայտարարությամբ հանդես եկել և ԱԺ նախագահին կոչ արել հարցը դնել քննարկման:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով