Ինչ են փնտրում ոստիկանները ՀՀ մարզերում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ին հասած տեղեկություններով՝ ոստիկանությունը շարունակում է հատկապես մարզերում ուժեղացված ծառայություն իրականացնել: Ոստիկանության բաժիններում աշխատակիցներին հանձնարարել են ցուցաբերել մեծ աչալրջություն:

Ուշադրության կենտրոնում են կասկածելի արտաքինով անձինք, եւ բոլոր նրանք, որոնք վարձով  բնակարան են փնտրում:

Թաղային ոստիկանները ստուգում են, թե ովքեր են շենքում նորեկները, որտեղից են եկել ու ինչու են բնակարան վարձակալել:

Ի դեպ, ըստ լուրերի, ենթադրյալ ինչ-ինչ խմբավորումներ մտել են ՀՀ տարածք, իսկ նրանց մի մասն անցել է Վրաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով