Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

serj1-1ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հուղարկավորությանը Հայաստանի իշխանական դասին առանձնապես հարուստ ներկայություն չի ապահովել: Արցախ են մեկնել միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Որքան էլ զարմանալի է՝ տխրության պահին Ռոբերտ Քոչարյանի կողքին չեն կանգնել մարդիկ, որոնք կարելի է ասել քաղաքական դաշտ են մտել եւ կայացել Քոչարյանի շնորհիվ:Հոգեհանգստի արարողության ժամանակ խոսք են հնչեցրել գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Պարգեւ Սրբազանը, իսկ ամենաուշագրավը եղել է Քոչարյանի խոսքը, որով նա դիմել է ներկաներին.«Թող բոլորը հիշեն որտեղից են սկսել եւ որտեղից են գալիս»: Նշենք, որ նա եւ Սերժ Սարգսյանը երկար առանձնազորւյց են ունեցել:

Գրում է hayeli.am լրատվականը

Դիտվել է 440 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy