Ինչ են անում զինված անձիք Ֆինանսների նախարարությունում

852Երեկ երեկոյան քաղաքացիները մեզ ահազանգում էին, որ Ֆինանսների նախարարությունում զինված անձիք են և անհասկանալի շարժ է նկատվում: Քաղաքացիների մի մասը հույս էր հայտնում, որ ի վերջո պետությունը որոշել է քանդել կոռուպցիայի բույնը և սկսել են ամենակոռումպացված մարմնից: Մարդկանց ի վերջո հետաքրքրում էր, թե ինչու են զինված անձիք Ֆինանսների նախարարությունում, եթե թշնամու հետ բախումները  տեղի են ունենում Տավուշի մարզում: Մեզ ահազանգած քաղաքացիները ափսոսացին, երբ տեղեկացան, որ նախարարությունում զինված անձիք հայտնվել են <Շանթ 2015> զորավարժության շրջանակում, որին մասնակցում է ամբողջ պետական համակարգը:

Դիտվել է 233 անգամ
 


Այս թեմայով