Ինչ եղանակ կլինի առաջիկա հինգ օրերին

Օգոստոսի 11-ից 15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38…39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 11-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 11-ին պասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +37+38 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +21+23, ցերեկը` +34+36,

Գեղարքունիքում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Լոռիում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +28+32,

Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +27+32,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +37+38,

Արարատում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +37+38,

Արմավիրում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +37+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +37+38,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +19+24, ցերեկը` +36+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +29+32,

Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +33+36:

 


Այս թեմայով