Ինչ գաղտնի հարցեր են քննարկում ԱԺ-ում.Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում է

էդվարդ նալբանդյանԽորհրդարանում է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. եկել է պատգամավորների հետ փակ հանդիպման:

Լրագրողները փորձեցին Նալբանդյանից պարզել` ինչ թեմաներ են քննարկման օրակարգում:

«Ուզո՞ւմ եք մինչ մտնելը խոսեմ, արդեն ձեզ պատմե՞մ։ Եթե կարիք լիներ, մամուլին կհրավիրեինք, բայց մամուլը հրավիրված չէ»,- պատասխանեց նախարարն ու շտապեց հանդիպման:

Նշենք, որ հանդիպմանը ներկա են ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

 

Դիտվել է 91 անգամ
 


Այս թեմայով