Ինչքա՞ն կծախսեն իշխանությունները կեղծ կուսակցությունների վրա. «Ժողովուրդ»

Political-parties-1-520x245«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այլևս ակնհայտ է, որ եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխանական համակարգը ծրագրում է, այսպես կոչված, «կառավարվող քաոս»–ի մեթոդը կիրառել։

Այս մարտավարության էությունը կայանալու է նրանում, որ ԱԺ ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտը ողողվելու է տարատեսակ նորաստեղծ կուսակցություններով։ Դրանց մի մասը, հնարավոր է, «հին» դեմքերով իբրև նոր ուժ կներկայանան։ Այս ամենի նպատակը քաղաքական դաշտի լղոզումն է, որպեսզի ընտրողը չկարողանա կողմնորոշվել, և հին քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ն և նրա նախկին կոալիցիոն գործընկերները, դառնան «փոքր չարիք», որին կարելի է նաև հանդուրժել։

Այս մարտավարությունը իշխանական համակարգի համար ենթադրում է լրացուցիչ ծախսեր. «Ժողովուրդ»–ի հաշվարկներով՝ յուրաքանչյուր նոր կեղծ կուսակցության համար մոտ 100 մլն դրամ անհրաժեշտ կլինի։ Բայց, դե, իշխանական համակարգը պահպանելու համար լրացուցիչ մի քանի հարյուր միլիոն դոլարն ի՞նչ է, որ չծախսեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով