Ինչպես փրկել քաղաքացի Չուգասզյանի կյանքը

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն 30 օր է  հացադուլի մեջ է։ Սկզբունքորեն այլ բան չի պահանջում, քան հայտարարվել է ամբողջ պայքարի ընթացքում Նիկոլի կողմից։ Չուգասզյանը հայտարարում է, որ պետք է քաղբանտարկյալները և անարդար դատված քաղաքացիները ազատ արձակվեն: Քաղաքական գործիչը նախապես հայտարարել է, որ խոսքը բանտի դռները բացելու մասին չէ, ընդամենը պրոցեսի սկսելու մասին է: Նա չի բացառել, որ պրոցեսը կարող է ամիսներ տևել և հետևաբար սխալ են բոլոր այն գնահատականները, ըստ որի Չուգասզյանը շտապեցնում է կառավարությանը:

Հետաքրքիր է, որ այս օրերին մարդիկ փորձում են դատապարտել Գարեգին Չուգասզյանի արդար պահանջը: Ստացվում է, որ  անարդարության դեմ պայքարի ելած  շատերը դեմ էին  Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կատարվող անարդարություններին, իսկ նախկին իշխանություններից ժառանգություն մնացած դատական իշխանության անարդարության դեմ, գործադիր նոր իշխանության ղեկավարման ընթացքում խոսելը թրենդային չէ և ավելի դատապարտելի է:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ այս օրերին ոչ մի անգամ Գարեգին Չուգազյանին չայցելեց  նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ այցը կարծում ենք ևս կարող էր տրամադրություն փոխել: Ի վերջո այս պահին պետք է բոլորիս համար առաջնային լինի Չուգասզյանի առողջությունը, որը նա վտանգել է հանուն արադարության: իսկ եթե նրա առողջությունը կարևոր է, ապա պետք է պահանջել, որ արդարության հաստատման սկիզբը դրվի: Պետք է հասկանալ, որ շատ քիչ ժամանակ է մնացել՝ նա արդեն 30-րդ օրն է հացադուլի մեջ է ու հետևանքները անդառնալի կարող են լինել: Այստեղ արդեն Գարեգին Չուգասզյանի կյանքի հարցն է դրված:

Այս թեմայով