Ինչպես է Պուտինը հայտնվել Վանաձորի խաղահրապարակում. BBC

Վանաձոր քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկում հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ նկարը, որի հետ երեխաները լուսանկարվում են: Այս մասին գրում է BBC հեռուստաընկերության ռուսալեզու կայքը:

Լրատվականը գրում է, որ Պուտինի նկարը տեղադրողը վանաձորցի Տիգրանն է:  Նա դեռ 90-ականներին տեսել է, թե ինչպես են մարդիկ գումար վճարում, որպեսզի լուսանկարվեն ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Գորբաչովի նկարի հետ: Գալով Հայաստան մտածել է, որ ինքն էլ կարող է նման մի գործ սկսել:

 


Այս թեմայով