Ինչպես է ԻՊ-ը ձեռք բերել հազարավոր Toyota-ներ

25C3EC0E00000578-0-image-a-5_1424186196992«Իսլամական պետության» զինյալներն իրենց տրամադրության տակ Toyota մակնիշի հազարավոր ավտոմեքենաներ ունեն՝ ամենագնացներ, թեթև բեռնատարներ, ինչի մասին վկայում են բազմաթիվ տեսագրությունները, որոնք արվել են Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի տարածքներում, հայտնում է ABC հեռուստաընկերությունը։

 Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, ամերիկյան իշխանությունները պաշտոնական հարցում են արել ճապոնական ավտոարտադրողին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես են ահաբեկիչները մշտապես մեծ քանակությամբ նոր մեքենաներ ստանում։

 «ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հակաակաբեկչական բաժնի հարցմանն ընկերությունից պատասխանել են, որ չունեն տեղեկություն՝ ինչպես են ԻՊ-ի անդամները ձեռք բերում մեքենաները, սակայն պատրաստ են ամեն կերպ աջակցել  այդ գերատեսչության իրականացրած քննությանը»,- հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:

 


Այս թեմայով