Ինչպես է առաջիկա ընտրություններին մասնակցելու «Ժառանգությունը»

արմեն«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ որևէ լավ բանով 2017 թվականի ԱԺ ընտրությունները չի տարբերվելու  նախորդ ընտրություններից.«Ցավոք սրտի նոր ընտրությունները դժվար թե դրական առումով տարբերվեն նախորդ ընտրություններից: Նոր ընտրական օրենսգրքով մեծամասնականը խառնվել է համամասնականին և սա բերելու է իր բացասական հետևանքները: Մենք գիտենք, որ մեծամասնական ընտրության դեպքում հասարակության իրական տրամադրությունները չեն, որ արտահայտվում են: Նաև ընտրակաշառք բաժանելը մեծամասամբ  նման թեկնածուների կողմից իրականացվում»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակիցը համոզված է, որ հանրությունը իր ձայնը կտա «Ժառանգություն» կուսակցությանը.«Ես համոզված եմ, որ հասարակությունը իր վստահության ձայնը մեզ է տալու: «Ժառանգություն» կուսակցության անդամները ապացուցել են իրենց սկզբունքայնությունը, որը գնահատվելու է հասարակության կողմից»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իրենց դաշինքի հետ տեղի ունեցածը չի հիասթափեցրել հանրությանը.«Այո մենք Ազգային Ժողովում ունենք «Ժառանգության» մեկ ներկայացուցիչ, սակայն մենք չէ, որ դրժել ենք «Նոր հայաստան» ուխտի սկզբունքները: Նորից եմ ասում հանությունը տեսել է մեր սկզբունքայնությունը»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Չնայած այս ամենին` Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ դեռ վաղ է խոսել ընտրությունների մասին.«Իհարկե դուք ասում եք, որ արդեն նախընտրական տարի է, բայց «Ժառանգությունը» նման հարց դեռ չի քննարկել:Մինչ ընտրությունները մենք դեռ ունենք Արցախի հարց, որը շատ անսպասելի ընթացք ստացավ և մենք այս պահին չենք էլ մտածում ընտրությունների մասին: Մեզ համար առաջնայինը Արցախի խնդիրն է»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

 

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով