Ինչպես են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները անցնելու Ազգային Ժողով

աժ նիստ8Սահմանադրական բարեփոխումներից հետո երկար ժամանակ է ինչ քաղաքական դաշտը և հասարակությունը սպասում է, թե իշխանությունները ինչպիսի ընտրական օրենսգիրք են ներկայացնելու: Եվ ահա երեկ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ըստ նոր Սահմանադրության Ազգային Ժողովում պետք է ներկայացված լինեն նաև ազգային փոքրամասնությունները:

Ներկայացնում ենք, թե ինչպես է ապահովում Ընտրական օրենսգիրքը Սահմանադրության վերը նշված պահանջը.

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի 1-ին բաժնում 1), 2), 3), 4) թվագրմամբ նշվում են ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, երկրորդ մասի 2-րդ բաժնում 1), 2), 3), 4) թվագրմամբ նշվում են թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, երկրորդ մասի 3-րդ բաժնում 1), 2), 3), 4) թվագրմամբ նշվում են թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, երկրորդ մասի 4-րդ բաժնում 1), 2), 3), 4) թվագրմամբ նշվում են թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները: Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 և ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում: 5. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը): Կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված թեկնածուների համար նշվում է նաև ազգությունը:

 


Այս թեմայով