Ինչպե՞ս սիրել Հայաստանը առանց հայ լինելու

11026158_904496132948388_5289463950981840474_n (1)Մեզանում ընդունված է կարծել , որ Հայաստանը ազգային պետություն է  և Հայաստանը սիրել հնարավոր է միայն,  երբ հայ ես , կամ արտասահմանցի  , ով Հայաստանը ճանաչում է Շարլ Ազնավուրով, Քըրք Քըրքորյանով և այլ աշխարհահռչակ հայերով:
Մեդիայում ,   հեռուստատեսությունում անընդհատ նշվում է հայ ժողովուրդ , հայ զինվոր ,հայ մայրեր: Մինչդեռ Հայաստանում ապրում են   նաև այլ ազգություններ , ովքեր չնայած կրում են այլ էթնիկ լիցք , խոսում են այլ լեզվով,  բայց հայերի չափ սիրում են Հայաստանը:
Այս ազգությունները իրենց պատմական դերակատարումն ունեն Հայաստանի ձեւավորման, զարգացման գործում և ի տարբերություն արտերկրից Հայաստանը սիրողների, ունեն ոչ միայն հայրենիքը սիրելու իրավունք, այլեւ կրում են  Հայաստանցի լինելու պարտականությունները: Եւ զարմանալի չէ, որ այս ազգերը Հայաստանից զանգվածային կերպով չեն արագաղթում չնայած առկա սոցիալական խնդիրներին և արևմտյան երկրների կողմից նրանց համար խոստացվող «ոսկե սարերի»:
Այս ժողովուրդները իրենց էթնիկ լիցքը տարածում են Հայաստանում, որի շնորհիվ Հայաստանն այսօր մոնոէթնիկ չէ:Յուրաքանչյուր քաղաքում եթե չհանդիպես եզդիի(Հայաստանի ամենամեծ փոքրամասնությունն է), անպայման կհանդիպես ասորու, հույնի, քրդի, ռուսի, ուկրաինացու:
Այս ժողովուրդների գոյությունը Հայաստանում ցույց է տալիս ոչ միայն հայերի հանդուրժողականությունը, այլեւ նոր հորիզոններ է բացում Հայաստանի համար  ազատվել  «մոնոէթնիկ երկիր » կլիշեից, որը հիշատակվում է գերազանցապես այն դեպքում, երբ փորձում են հայերին ներկայացնել որպես  ազգայնամոլ ազգ, ով իր ցեղապանության հարցից անդին ոչինչ չի տեսնում:
Անցյալ տարի օգոստոսի 11-ին հայ  և  եզդի հասարակական գործիչներից կազմված«ՈՉ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնության  կողմից իրականացրած ջահերով երթին  , որը Իրաքում/Սինջարում/ եզդիների ցեղասպանությունից հետո  ցեղասպանությունների դադարեցման կոչով Հայաստանում  ամենամեծ երթն էր, աջակցել էին նույնիսկ Հայաստանի ամենամեծ ազգային կուսակցության ՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» երիտասարդները:
Ասել , թե այս փոքրամասնությունները չունեն խնդիրներ իրականությանը չի համապատասխանի, սակայն պետք է նշենք , որ ի տարբերություն մյուս երկրներում ազգային փոքրամասնությունների խնդիրների ՝ այս խնդիրները պետության կողմից ստեղծված չեն և դրանց լուծումը ամրագրված է երկրի մայր օրենքով:
Հայաստանում մեծ քննարկումներ առաջացրած նոր սահմանադրության նախագծի մեջ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը նոր մակարդակի վրա է դրվում :Սակայն ինչպես ազգային փոքրամասնություններն են հաճախ նշում«Հայաստանը նաև մեր երկիրն և այստեղ խնդիրների լուծումը ոչ հաճախ է հասնում իրավական դաշտ»:
Սաշիկ Սուլթանյան

Դիտվել է 131 անգամ
 


Այս թեմայով