Ինչպե՞ս ջրից չոր դուրս եկավ էքստրասենսի սպանության գործով միակ վկան

Անի-Մաջնունյան«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժինն էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքում իր բնակարանում գտել էին «6-րդ զգայարան» հաղորդումից հանրությանը հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի դին՝ դանակի 50 հարվածի հետքերով: Ավելի ուշ սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորվել էր «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը: Նշենք, որ այս գործով հիմնական վկան 18-ամյա Աննան է, որը իրավապահներին պատմել է իր տեսածը: Մասնավորապես, նա իրավապահներին ասել է, որ ինքը ողջ օրվա ընթացքում եղել Մուշեղ Մխիթարյանի հետ, իսկ երբ վերջինս ցանկացել է բարձրանալ էքստրասենսի բնակարան, աղջիկը հրաժարվել է նրա հետ գնալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 138 անգամ
 


Այս թեմայով