Ինչպե՞ս պայքարել շաքարի մենաշնորհի դեմ

Gagik-Makaryan-4Այսօր Politik.am-ի թղթակիցը  զրուցեց տնտեսագետ  Գագիկ Մակարյանի հետ` ՀՀ-ում տիրող մոնոպոլիաների և նոր վարչապետի դերակատարման մասին:  Վերջինս զրույցը սկսեց  հետևյալ կերպ նշելով, որ մեր երկրում սխալ կամ թերի պատկերացում կա մոնոպոլիայի շուրջ, ասելով .«Հայաստանում գոյության ունի մոնոպլոլիա 2 մակարդակ կա , անկախ նրանից  թե ով  է կառավորում: 1-ին մակարդակը  թվացող,երևացող մոնոպոլիաներն են, և եթե ուզենանք թվարկել մի քանիսը կկարողանանք թվարկել , 2-րդը ավելի խոշոր կարևոր բլոկն է, որին անհրաժեշտ է, որ կառավարությունը ուշադրություն դարձնի , խոսքը չերևացող մոնոպոլիաներն են: Վերջին բլոկում  տարբեր պաշտոնյաների, հարազատներ  են մտել բիզնեսի մեջ՝ իրենց տղաները, եղբոր տղաները, իրենք են նվերի ձևով տվել այդ բիզնեսները: Նրանք ստեղծել են ժամանակակից բիզնեսներ  ներդրումնեի առումով ունեցել են հնարավորություններ, առանց վարկ վերցնելու , լավագույն վայրերում օֆիսներ , տեխնոլոգիաներ,  և այդ մարդիկ հազարներով են, որոնք որ տարիների ընթացքում տարբեր պաշտոնյաներ գեներացրել  են այդ բիզնեսները , և նրանք քանի որ գտնվում են փոքր ու միջին չափի բիզնեսների մեջ , մենք դրանց մասին չգիտենք ,  բայց դրանք էական դեր ունեն տնտեսության համար՝ դրական առումով, քանի որ ժամանակակից են,  ունեն լավ մենեջմենթ, լավ մասնագետներ են վերցնում, խիստ պահանջներով լավ վարձատրվում են ,  և վերջիններս կարողանում են պետական գնումներին մասնակցել, ներմուծում արտահանումը հեշտ կատարել , իրենք կարող են նաև հանգիստ ձևով չստուգվել կամ ստուգվել թեթև,  քանի որ ստուգող մարմինները գիտեն ով ովքեր են , և քանի որ իրենք բոլորով այդ պրոցեսների մեջ են , մեկը մեկով ձևավորվել է այդ թիմը և այդ հազարներին վերացնել  չի լինի,  դրանք  ժամանակի ընթացքում էլի կավելանան, և ամեն մեկի մտնելը  շուկա  այդ ոլորի տասնյակ փոքր կամ միջին բիզնեսները կարող է ոչնչացնել: Քանի որ վեջիններս շատ մրցունակ են , մրցակցային տեսանկյունից  միշտ հաղթում են՝ լավագույն ֆիրմա, լավագույն օֆիս, լավագույն արտադրություն, իսկ մյուսները ովքեր վարկերով պետք է վերցնեին , կամ թույլ են մենեջմենթում կամ ունեն ոչ մրցունակ որակ և  նրանք դուրս են մղվում , այ  սա է պրոբլեմը :

 Տնտեսագետի հետ անցում կատարեցին  նորանշանակ վարչապետին  և նրա ծրագրերին, թե ինչպես կպայքարի մոնոպոլաիաների դեմ այն դեպքում, որբ փաստացի չունի քաղաքական հենասույն . «Ես համաձայն չեմ, որ վերջինս չունի քաղաքական հենասյուն , դա կուսակցական լինելը չէ, կարևորն այն է թե իշխող կուսկացությունը , ավելի կոնկրետ հանրապետության նախագահը ինչպեսի  հնարավորություններ է նրան  ընձեռնում : Իսկ այսօրվա սահմանդրությամբ նախագահը ունի  լիազորությունների մեծ շրջանակ  և իր վեբերմունքը շատ կարևոր է :

Վարչապետի մասին ունեմ դրական վերաբերմունք , մենք ունեցել ենք հանդիպումներ ներկայացրել են մեր առաջարկները ծրագրերի փաթեթը, և նկատել են, որ շատ ակտիվ ամեն կառավարության նիստում փորձում է այդ ծրագրերը հաձնարարկանների ձևով լուծել: Եթե նա պայքարի ստվերային տնտեսության դեմ, կոռուպցիայի դեմ, բարելավվի գործարար  միջավայրը, որի օրինակաը կա` մարդիկ ներմուծում են մաքսայինը ասում է, ոչ շուկայական գինը այսքան է, ինքն էլ իր կողմից է ավելացնում,հետո  պետական գնումները  դարձնեն թափանցիկ, համայնքի ղեկավները մեծ դոտացիաներ են ստանում և փողերը ոչ միշտ են օբյեկտիվ և էֆեկտիվ օգտագործում, իսկ նոր վարչապետը հանձնարարեց,  որ վերջիններս 5 տարվա ծրագիր ունենան, հանձնարարեց  ներդնել խնայողությունների ռեժիմ , այս բոլորը ճանապարհ է հարթում դեպի մոնոպոլիստների նվազեցման:

Մոնոպոլիան ինչ կերպ է առաջանում ,երբ ինչ որ մեկը հատուկ  է վերաբերվում , հատուկ թույլ է տալիս , աչքերը փակում է, հատուկ տեղեր է նշանակում, և այդ տեղերում հարաստանալով նա դառնում է մոնոպոլիստ , օրինակ`  դառնում է նախարար այնպիսի մի նախարարության, որտեղ թեկուզ եվրոպական  ծրագրերով կամ ստուգումների հնարավորություններով նա կարող է դառնալ միլիարդատեր:

Օրինակ՝ նույն շաքարի ոլորտում, երբ 5 կազամակերպություն է ներմուծում ,մենք օրեսդրորեն  պետք է նայեք, փոխկապակցվածություն տեսնում ենք,  որը մենք միայն հարկային ստուգումների ժամանակն ենք կիրառում , որ օրինակ նույն անձը, 25տոկոսից ավել մասնաբաժին ունի մյուս ընկերության մեջ համարվում է փոխկապակցված և այդ դեպքում արդեն ոչ թե կհարկվի շրջանառության հարկով կամ պարզեցված հարկի մոդելով, այլ կմտնի ԱԱՀ-ի դաշտ, բայց ներկրողի տեսանկյունցի փախկապակցվածության տոկոսային հարաբերությունը օրենսդրորոն սահմանված չէ, և եթե մենք ուզում ենք, պայքարել պետք է օրենքը փոխենք, որ լավագույն  տարբերակն է պատժելու համար, իսկ եթե մենք այս օրվա դությամբ ցանկանանք գնալ պատժել այդ 5 ընկերությանը , որը շաքարավազ է բերում , մենք կարող է խնդրի առաջ կագնենք, որ 5 տարբեր ընկերություններ շաքարավազ են բերում ,ինչ կարևոր է, թե ով է այնտեղ հիմանդիրը , կարող է պարզվի հիմադիրը նույն մարդը չէ, այլ բարեկամն է, իսկ նա կարող է ասել ինչ ա իմ բարեկամները իրավունք չունեն այդ բիզնեսի հիմադիր լինել , կա նաև այլ տարբերակ ՝ քվոտավորելու մասին է խոսքը, օրինակ այդ խումբը պետք է լինի 60 տոկոսը մնացած պետք է այլ ընկերություններ բերեն :

 Վերջում  Գագիկ Մակարյանը հորդորեց  լավատես ու պահնաջատեր լինենք , նշելով, որ  .«Նրանք  հայտատարել ենք լավացնենել վիճակը, ուրեմն եկեք մաքսիամալ հետևենք , պահանջենք, աջակցենք, հուշենք լուծումներ առաջարկենք, այսինքն մենք ինչ էլ շահենք մինչև ապրիլ մեր օգուտն է, երկրի  օգուտն  է, պետք է մտնենք խաղի մեջ և մենք էլ  կարող են տեսնել մինչև ապրի այս խաղը ուր է տանում արդյոք հաջողված է թե ոչ ըստ դրա էլ որոշի ապրիլին ձայնը ում տալ, ոչ թե ձայները փողով վաճառի կամ պարզ մոտեցումներ»:

 


Այս թեմայով