Ինչպե՞ս է Ծառուկյանը վերաբերվում իր ընկեր Լուկաշենկոյի գործելաոճին

rmMj4PxaAmkhwmxa7V0j7Zt7Bk«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործելաոճին: Ինչպես հայտնի է՝ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին Բելառուսը սատարեց Ադրբեջանին:

Ի պատասխան՝ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այո՛, իրականում Գագիկ Ծառուկյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց ի վեր ունեն սերտ բարեկամական հարաբերություններ: Եւ միեւնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ դրանք պարզ մարդկային հարաբերություններ են եւ ոչ թե պաշտոնական կամ առավել եւս պետական: Նման հարցերը քննարկվում են պետական խողովակներով եւ դիվանագիտական խողովակով, կարծում եմ, որ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացրել է իր վերաբերմունքը այս հայտարարության վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ նա աշխարհի ցանկացած վայրում ցանկացած միջավայրում մեր պետության շահն ու հեղինակությունը միշտ կարողանում է պատշաճ կերպով պաշտպանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 276 անգամ
 


Այս թեմայով