Ինչպե՞ս է Գեղարքունիքի փոխմարզպետ Կարեն Հակոբյանը երկու տարում հասցրել սեփական գազալցակայանն ու բենզալցակայանն ունենալ

timthumb«Երեկ «Հրապարակը» գրել էր, որ 2014– ին Գեղարքանիքի փոխմարզպետ դարձած Կարեն Հակոբյանը երկու տարվա ընթացքում հասցրել է սեփական գազալցակայանն ու բենզալցակայանն ունենալ, իսկ մարզի Լանջաղբյուրի գյուղապետի հետ առաջիկայում պատրաստվում Է ավազ արդյունահանել Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքից։ Ինչպես է հաջողացրել։ «Ժողովուրդ»–ի այս հարցին ի պատասխան՝ փոխմարզպետ Հակոբյանն ասաց. «Այն ամենը, ինչ-որ ես ունեմ, մինչև փոխմարզպետ նշանակվելն եմ ունեցել՝ մինչև 2013 թվականը, որից հետո մինչ այսօր նոր ոչինչ ձեռք չեմ բերել։ Իսկ ինչպես եմ ձեռք բերել, իմ հորեղբոր տղան ներդրում է կատարել գազալցակայանի համար, որն իմ ծննդավայրում է՝ Լանջազբյուր գյուղում, այնտեղ էլ ես կառուցել եմ լցակայանը 2013 թվականին»,–պարզաբանեց նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով