Ինչու Փաշինյանը չի կարող հորդորել Տարոն Մարգարյանին հրաժարական տալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և վարչապետ, և դատախազ, և դատավոր, և քննիչ։ Հակառակ դեպքում մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ»:

Այս հայտարարությունից օրեր հետո, երբ Փաշինյանն արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում էր, իր նախկին հայտարարության տրամաբանությանը հակասող հայտարարությամբ հանդես եկավ: Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը հորդորի, ապա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անպայման հրաժարական կտա:

Իրականության մեջ Փաշինյանը չի կարող Տարոն Մարգարյանին հորդորել հրաժարական տալ, քանի որ չունի նման լիազորություններ, ու որ ամենակարևորն է, Երևանի քաղաքապետը ՏԻՄ ղեկավար է ու վարչապետի ենթական չէ:

Ու եթե Փաշինյանը հայտարարում է, որ չի պատրաստվում խախտել դատական իշխանության ինքնիշխանությունը և խախտել իշխանության տարանջատման սկզբունքը, ապա անհասկանալի է, թե ինչու է իր լիազորությունների մեջ չմտնող հայտարարություն անում:

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache