Ինչու ՍԴ-ն կակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու որոշումները և ով կնշանակվի Գագիկ Հարությունյանի փոխարեն

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միևնույն ժամանակ, դրանց վերացման ժամկետ էր սահմանել մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը: 20 տարի շարունակ Հայաստանի ամենատարբեր իշխանությունների պատվերը կատարած և բոլոր ապօրինի ու կեղծված ընտրությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այս որոշմամբ փորձում է ցույց տալ, թե որքան համարձակ և արդարադատ է ինքը, և դրանով իր համար հանրային վարկանիշ ստեղծել: Ըստ տեղեկությունների՝ ՍԴ այս որոշումը իշխանությունը կազմակերպել է Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումն ապահովելու համար, ում 70-ամյակը լրանում է 2018թ․մարտի 23-ին: Մեր տեղեկություններով՝ ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանին փոխարինելու է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս նշանակումից հետո ՀՎԿ-ն դադարելու է լինել կեղծ ընդդիմադիր և վերածվելու է բացահայտ իշխանական ուժի»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով