Ինչու Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդունելության արժանացրին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանին դիմավորողների թվում չի եղել հայտնի քրեական հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը`Ռոբսոնը:

Մինչդեռ, հիշեցնենք, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցերի ժամանակ նա մշտապես եղել է դիմավորողների թվում, ընդ որում՝ եղել է հիմնական դիմավորողը:
Սա, թերևս, պատահական չէ. Ռոբսոնը ոչ միայն Փաշինյանի հետ մտերիմ չէ, այլև նման քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չեն» և տեղ չունեն նրանց կողքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով