Ինչու չպետք է հրաժարական տա Տիգրան Սարգսյանը

sfsԱմիսներ առաջ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ
, ապա պետք է հրաժարական տա:
Շատերն այն ժամանակ այս հայտարարությունը բացառիկ որակեցին, քանի որ ըստ նրանց, նա կառավարությանն երկընտրանքի առաջ էր կանգնեցրել, սակայն ինչպես Սերժ Սարգսյանի մյուս հայտարարությունների ժամանակ, այս անգամ էլ խոսքը գնում էր իր շրջապատի մասին: Ինչպես Վովա Գասպարյանի հայտարարություն էր, որ այլևս թիկնապահների և մեքենաների շարասյունով տեղաշարժվել չեն հանդուրժելու, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակն այս ամենը չէր վերաբերվում նրանց մերձավորներին:

Հիմա բոլորը քննադատում են Սերժ Սարսյանին, որ իր ասած տնտեսական աճը չապահոված կառավարությանը դեռ պահում է, սակայն երբ մի փոքր համադրվեն Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի տնտեսական աճը՝ հասկանալի է դառնում, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը իր աշխատանքը գերազանց է կատարել:
Հասկանալու համար պետք է բերեմ երկու փաստ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված Սերժ Սարգսյանի 2012 և 2013  թվականների հայտարարգրերը: Հասկանալի է, որ այս հայտարարգարերում ներկայացված ունեցվածքը Սերժ Սարգսյանի իրական կարողության աննշան մասն է , սակայն այս հայտարարագրերն են, որ ցույց են տալիս Տիգրան Սագսյանի կառավարության ապահոված 7 տոկոս աճը:
Ահա խնդրեմ 2012 թվականի հայտարարգրով Սերժ Սարգսյաին դրամական միջոցներով եղած կարողությունը կազմել է 108 600 000 դրամ, իսկ արդեն 2013 թվականի հայտարարգրով Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 116 300 000 դրամ: Ինչպես արդեն նկատեցինք, այս թվերը գործող նախագահի կարողության չնչին մասն են և իրականում այդ կարողությունը հազարապատիկ անգամ մեծ է այս թվերից, սակայն կարելի է համոզված ասել, որ իր իրական կարողություն էլ 7 տոկոսանոց աճ արձանագրած կլինի:
Հ.Գ. Այնպես որ, պետք է մոռանալ այս կառավարության հրաժարականի մասին: Տիգրան Սարգսյանի կառավարությունը փայլուն է կատարում իր աշխատանքը և ապահովում է ռեժիմի տնտեսական առաջընթացը:

Դիտվել է 689 անգամ
 


Այս թեմայով